Բաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել. Հաջիև
ՔաղաքականԲաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում: Այս մասին Newsweek-ում իր հոդվածում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է։ Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ «զավթողականության վերածննդին»», - գրում է Հաջիևը՝ կրկին պնդելով, թե «Հայաստանի Մայր օրենքը Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջներ է պարունակում»։
24news.am