Իմ նախագահությունը Բայդենի նախագահության շարունակությունը չի լինելու. Հարիս
ԱՄՆ![Իմ նախագահությունը Բայդենի նախագահության շարունակությունը չի լինելու. Հարիս](/rs.php?image=/disc/17-10-24/ecd940f03cd606b199f8fce9ea39d235.jpg&w=780)
ԱՄՆ փոխնախագահ և նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ նախագահական մրցավազքում հաղթելու դեպքում մտադիր չէ շարունակել Ամերիկայի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի կուրսը։ Այս մասին Հարիսը հայտարարել է հոկտեմբերի 17-ին Fox News-ին տված հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Special Report-ի հաղորդավար Բրետ Բայերը փորձել է պարզել, թե ինչով է Քամալա Հարիսի՝ որպես Միացյալ Նահանգների նախագահի կուրսը տարբերվելու Բայդենի կուրսից։
«Իմ նախագահությունը չի լինելու Ջո Բայդենի նախագահության շարունակությունը, և ինչպես յուրաքանչյուր նոր նախագահ, որը ստանձնում է պաշտոնը, ես ինձ հետ կբերեմ իմ կյանքն ու մասնագիտական փորձը, ինչպես նաև թարմ ու նոր գաղափարները։ Ես ներկայացնում եմ նախագահների նոր սերունդ»,- թղթակցին պատասխանել է Հարիսը:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)