Ում է օգտակար կծու սնունդը․ դիետոլոգ Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են Ջուր չի լինելու Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին մեղադրում է լրտեսության մեջ Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան Լույս չի լինելու․ հասցեներ Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից. Հենրիխ Դանիելյան ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ․ Թուրքական հետախուզական MIT գործակալությունը գաղտնի հետևել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հուղարկավորությանը Էրդողանին քննադատողներին բացահայտելու համար Այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության «ազնիվ» պաշտոնյաները․ Կարեն Քոչարյան Ձնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում 

Թուրքիայում տեղի են ունենում վերջին տարիների ամենավճռորոշ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները

Թուրքիա

Թուրքիայում մայիսի 14-ին մեկնարկել են երկրի վերջին տարիների պատմության թերևս ամենակարևոր և վճռորոշ ընտրությունները։ Ավելի քան 64 մլն մարդ այսօր կարող է իր վճռորոշ ձայնն ասել երկրի նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրություններում։

Առավոտից ընտրատեղամասերում քվեարկողների պակաս չի երևում, բոլորը միաձայն նշում են, որ եկել են իրենց ձայնը ասելու՝ «հանուն Թուրքիայի ապագայի»։

Ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) ու ընդդիմության միասնական առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և նրա գլխավորած քեմալական Հանրապետաժողովրդական կուսակցության (CHP) միջև։

Արդեն իսկ ակնհայտ է, որ 2023-ի ընտրություններն աննախադեպ փորձություն են լինելու իսլամական և ազգայնական գաղափարախոսության կրող Էրդողանի համար, ով առաջադրվել է չորս կուսակցությունից բաղկացած Ժողովրդական դաշինքի կողմից։ 2003 թվականից ի վեր իշխանությունում գտնվող Էրդողանն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունն առավել քան երբևէ մոտ են իրենց բացարձակ իշխանությունը զիջելուն։ Պատճառները տարբեր են՝ տնտեսական ճգնաժամը (ինֆլյացիան գերազանցում է 43 տոկոսը), մարդու իրավունքների ահագնացող ոտնահարումներն ու ազատությունների սահմանափակումները, փետրվարի երկրաշարժը ու դրա ֆոնին ի հայտ եկած նոր կոռուպցիոն սկանդալները և այլն։

Փոխարենը նրա՝ արդեն երկար տարիների ընդդիմախոս Քեմալ Քըլըչդարօղլուն ավելի քան երբևէ այս ընտրություններում մոտ է լինելու հաղթանակին։ Վեց կուսակցություններից բաղկացած «Ազգային դաշինք»-ի կողմից առաջադրված քեմալական գործիչը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել է վերացնել Թուրքիայում Էրդողանի հաստատած միանձնյա կառավարումը, վերականգնել խորհրդարանի լիազորությունները, ֆինանսական համակարգի անկախությունը և վերակենդանացնել տնտեսությունը։ Միևնույն ժամանակ, Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ իրենց հաղթանակի պարագայում երկիրը կվերականգնի արտաքին քաղաքական արևմտյան ուղղվածությունը, իսկ սիրիացի փախստականները կվերադարձվեն Սիրիա։ Ուշագրավ է, որ այս ընտրություններում Քըլըչդարօղլուին սատարելու մասին հայտարարել է քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը բավականին մեծ ընտրազանգված ունի երկրի արևելյան՝ քրդաբնակ շրջաններում։

Ընդամենը մի քանի ժամից պարզ կլինի, թե արդյոք Էրդողանը, ով երկարամյա հետևողական քաղաքականության արդյունքում իր ձեռքում է կենտրոնացրել կառավարման բոլոր լծակները, այդ թվում և՝ վերահսկողություն հաստատել լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի նկատմամբ,  կկարողանա պահպանել Թուրքիան ամենաերկարը կառավարած առաջնորդի տիտղոսը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ում է օգտակար կծու սնունդը․ դիետոլոգ Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են Ջուր չի լինելու Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին մեղադրում է լրտեսության մեջ Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան Լույս չի լինելու․ հասցեներ Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից. Հենրիխ ԴանիելյանՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ․ Թուրքական հետախուզական MIT գործակալությունը գաղտնի հետևել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հուղարկավորությանը Էրդողանին քննադատողներին բացահայտելու համար Այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության «ազնիվ» պաշտոնյաները․ Կարեն ՔոչարյանՁնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում. Սերգեյ Մելքոնյան Սիրում եմ կրել վառ կերպարներ․ Արմինե Գրիգորյան (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումներըՁյան առատ տեղումներ` Շիրակում, Լոռիում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր. ՍԴ-ում ավարտվեց 102 միլիոն եվրո վարկի սահմանադրականության հարցի քննությունը․ 168.am Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը Օրվա կարևորը | Նոյեմբերի 26 Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ. Փաշինյան Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունԽաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ) ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում «Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ Խոշոր ավտովթար․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցերԲուժաշխատողների աշխատավարձերի պարտքը մարելու համար պետությունը վարկ է վերցրել․ Արտաշատի ԲԿ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ) Դատախազությունը ընթացք է տվել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ դիմումին Ձյուն և մառախուղ ՝ մարզերում Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանի տարածքում Լարսը փակվեց նաև մարդատարների համար Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը Երևանի բացօթյա վաճառակետերից մեկից առգրավվել է 11,8 կգ սիգ տեսակի ձուկ Հատուկ պահպանվող տարածքում որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք փորձել են որսագողությամբ զբաղվել. մանրամասներԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները՝ դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտումՍիմոնյանն ու Դուդան անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին Ինչո՞վ է զբաղված Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը. Զաքարյան
Ամենադիտված