Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով ԱԹՍ-ներ. հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊԲ
ԱրցախՀունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ:
Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝
Արմո Աբգարյանը,
Սամվել Թորոսյանը,
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: