Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն. «Հրապարակ» Քանյե Ուեսթը մեղադրվում է սեռական ոտնձգության եւ խեղդամահ անելու փորձի մեջ Ողբերգական դեպք՝ ոստիկանությունում․ հայտնաբերվել է ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. հայտնի է օրակարգը Տարադրամի փոխարժեքների փոփոխությունները․ դոլարի առքի առավելագույն արժեքը 389 դրամ է ՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել Նիկոլ Փաշինյանը, հեծանիվով, շրջում է Իջեւանում (տեսանյութ) Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ․ Մերկել Իլոն Մասկի կարողությունը ուրբաթ օրը հասել է պատմական առավելագույնին I'm Afraid of Stars. «Նեմրա»-ն և Սերժ Թանկյանը ներկայացրել են երգի պրեմիերա 

100 միլիարդ դոլար կամ տարածքներ. Փաշինյանի «խաղաղության դարաշրջանի» հերթական ականը

Վերլուծական

Բաքուն Երևանից փոխհատուցում է պահանջում «ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտումների» հետևանքով առաջացած վնասների համար, այդ մասին ամիսներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան Բաքվի ներկայացրած նոր հայցը: Ըստ դիվանագիտական գերատեսչության՝ Ադրբեջանը իբրև թե ապացույցներ է ներկայացրել 2022 թվականի մայիս-օգոստոսին Լաչին քաղաքից և հարակից երկու գյուղերից հայկական Զինված ուժերի դուրսբերման ժամանակ գույքի, այդ թվում՝ հարյուրավոր քաղաքացիների տների և այլ բնակելի տարածքների դիտավորյալ և նպատակաուղղված ոչնչացման մասին։ Բնականաբար, Բաքվի այսպես կոչված` ապացույցներն իրականության հետ որևէ աղերս չունեն, սակայն այս հերթական մանիպուլյացիային Ալիևի վարչակարգը գնում է շատ ավելի հեռանկարային խնդիրներ լուծելու համար:

Հատկանշական է, որ փոխհատուցում վճարելու թեման կրկին ակտիվացավ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախում հերթական ագրեսիան իրականացրեց և կարողացավ փաստացի ողջ Արցախը վերցնել իր վերահսկողության տակ։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում այս թեման շրջանառվում էր նաև արցախյան 44-օրյա պատերազմից հետո․ այն ժամանակ խոսք էր գնում 50 միլիարդ դոլար փոխհատուցման մասին, իսկ այժմ, ինչպես տեսնում ենք, թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները միայն մեծացել են։

Ադրբեջանցիները չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են Հայաստանից այսպես կոչված՝ փոխհատուցում կորզել՝ Լեռնային Ղարաբաղի «օկուպացիայի» դիմաց: Ըստ բաց աղբյուրներում առկա տեղեկատվության՝ խոսքը շուրջ 100 միլիարդ դոլարի մասին է, գումար, որը, բնականաբար, Հայաստանը չունի: Թերևս թշնամու հաշվարկն էլ հենց այդ է, քանի որ դժվար է պատկերացնել, որ նավթադոլարների մեջ լողացող Ալիևին հանկարծ 100 միլիարդ դոլար է խիստ անհրաժեշտ դարձել: 

Բաքվի հաշվարկը հենց Երևանի՝ այդ գումարը օբյեկտիվ պատճառնելով վճարելուց հրաժարվելն է: Նախ որովհետև որևէ օկուպացիայի մասին խոսք անգամ լինել չի կարող՝ Արցախը եղել է և կա հայկական հող, որտեղ հազարամյակներ շարունակ հայեր են ապրել: Մյուս կողմից, ինչպես նշեցինք, հայկական կողմն այդքան գումար պարզապես չունի: 

Եթե Նիկոլ Փաշինյանը համաձայնի նման ստորացուցիչ և ակնհայտ ապօրինի պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրել, ապա գումարի դիմաց Հայաստանից, ամենայն հավանականությամբ, տարածքային փոխհատուցում են պահանջելու: Եվ խոսքը առաջին հերթին Սյունիքի մարզի մասին է, որն այս դեպքում  բացահայտ առևտրի առարկա է դառնալու: «Սյունիքը տանք, որ ապրենք» արտահայտությունը իշխանական քարոզիչների շուրթերից լսելն այնքան էլ հեռավոր ապագայի հարց չէ: Իհարկե, ՔՊ-ական պաշտոնյաները որքան ուժ ունեն կհերքեն, որ նման սցենարի իրագործումը հավանական է: Սակայն, ցավոք սրտի, Հայաստանի ներկայիս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կարող են այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ամբողջովին հակասում են ավելի վաղ իրենց իսկ կողմից հնչեցված հայտարարություններին, իսկ թուրքական կամ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկություններն ավելի ուշ իրականություն են դառնում։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն. «Հրապարակ»Քանյե Ուեսթը մեղադրվում է սեռական ոտնձգության եւ խեղդամահ անելու փորձի մեջՈղբերգական դեպք՝ ոստիկանությունում․ հայտնաբերվել է ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. հայտնի է օրակարգըՏարադրամի փոխարժեքների փոփոխությունները․ դոլարի առքի առավելագույն արժեքը 389 դրամ էՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէՈողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն ՋավախյանՀենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրելՆիկոլ Փաշինյանը, հեծանիվով, շրջում է Իջեւանում (տեսանյութ)Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ․ ՄերկելԻլոն Մասկի կարողությունը ուրբաթ օրը հասել է պատմական առավելագույնինI'm Afraid of Stars. «Նեմրա»-ն և Սերժ Թանկյանը ներկայացրել են երգի պրեմիերաՕրվա խորհուրդ. նոյեմբերի 24Կողբ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Թագուհի Քամիլան առողջական լուրջ խնդիրներ ունիՄԹ ֆինանսների նախարարարը ստել է իր աշխատանքային փորձի մասին․ The TimesԱմեն օր Զելենսկին սարսափելի լուրեր է ստանում՝ ռազմաճակատից Ինչ կենսագրություն ունի ՔԿ նախագահի թեկնածու Արթուր Պողոսյանը Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ (տեսանյութ) Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակՌԴ–ում բազմազավակ ընտանիքը որոշել է նորածին երեխային անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անունովԿանանց ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի․ հայտնի է մրցակիցը Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ խորհուրդներ՝ ճանապարհորդներին Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին. SANA«Nemra»-ն ներկայացրել է Սերժ Թանկյանի հետ համատեղ նոր երգն ու տեսահոլովակը (տեսանյութ) Հոգեբանը խոսել է հազվագյուտ խանգարման մասին, որը զգալիորեն վատթարացնում է կյանքըՈւկրաինան ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը. Զելենսկի Ժողովրդի պատասխանը Փաշինյանի՝ Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» թեզին (տեսանյութ) Բլոգերը զարդ է պատվիրել Չինաստանից և սարսափել ստացված փաթեթը բացելուց հետոՇոլցի կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել և կազմում է 14% ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. օրակարգը հայտնի է Երազել եմ`աղջիկ ունենամ, անունը դնեմ մայրիկիս պատվին. Վարդուհի Վարդանյանի որդու հուզիչ խոսքը`մոր մասին (տեսանյութ)Ֆիդանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա Ջուր չի լինելու«Ոչ մի սրբություն չկա»․ Քիմ Քարդաշյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում (լուսանկար)Պուտինն ուշագրավ օրենքներ է ստորագրել Երևանում պարեկները հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները Իլոն Մասկը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդըԷրդողանն արձագանքել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշմանը Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը (լուսանկարներ) Սարիկ Անդրեասյանի կինը խոսել է ինտիմ տեսարաններում նկարահանվելու մասին Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում Նարեկ Բավեյանի անկեղծ խոստովանությունն`առաջին կնոջից բաժանվելու պատճառների մասին ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները. Ֆրանսիայի ԱԳ նախարար ՌԴ–ում անօրինական միգրացիայի կազմակերպման նպատակով փաստաթղթեր կեղծելու համար տուգանք է սահմանվելԹունբերգի այցը Հայաստան ակամա դառը սիմվոլիզմ ուներ իր մեջ. Արմեն Աշոտյան Երգիչ Արման Աղաջանյանը հաղորդման ընթացքում ծնկաչոք համբուրել է Ալլա Լևոնյանի ձեռքերը (տեսանյութ)Իրանը հերքում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մեղադրանքները
Ամենադիտված