ՌԴ–ում անօրինական միգրացիայի կազմակերպման նպատակով փաստաթղթեր կեղծելու համար տուգանք է սահմանվել
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ ապօրինի միգրացիայի կազմակերպման նպատակով փաստաթղթերի կեղծման համար մինչև 60 միլիոն ռուբլու տուգանք սահմանելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Փաստաթղթի հեղինակներն են ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Պետդումայի միգրացիոն քաղաքականության հանձնաժողովի ղեկավար, փոխխոսնակ Իրինա Յարովայան, խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարները և Պետդումայի պատգամավորները։ Նախաձեռնությանը աջակցել են Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, Գերագույն դատարանը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն։