Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տուն են գնել Չինաստանում հայտնաբերվել է դինոզավրի ամենափոքր ձուն Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը Կինը ցանկացել է նետվել գնացքի տակ և հանկարծ ամուսին է գտել իր համար Բժիշկը բացատրել է Քայլի Ջեների արտաքինի վերջին փոփոխությունները Սխալ ընտրված ներքնազգեստը կարող է հանգեցնել սերմնահեղուկի որակի նվազմանը Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը տարհանվել է «Նոա-2»-ի գլխավոր մարզիչը ժամանակին մարզել է Ռոնալդուին և Ֆիգուին Porsche-ը ազդարարել է 911 GT նոր մոդելի մասին ՀՀ անկախությունը կարևոր է տարածաշրջանում ստեղծված մարտահրավերների պայմաններում․ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համար 

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ անցկացվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին

Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 20-ին անցկացվել է միջոցառում՝  նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից հերոս տղաներին:

Նպատակն էր ևս մեկ անգամ կարևորել  հերոս տղաների անգնահատելի ներդրումը հայրենիքի պաշտպանության գործում, ստեղծել հարթակ, որի միջոցով հնարավոր կլիներ վեր հանել  նրանց իրավունքներին առնչվող հնարավոր խնդիրները և գտնել համատեղ լուծումներ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են  պատերազմի մասնակից տղաները, նրանց ծնողները, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, դպրոցի աշակերտները, անձնակազմը, մարզի և համայնքի մի շարք բնակիչներ:

Իր բացման խոսքում Պաշտպանը կարևորել է համանման խորհուրդ ունեցող միջոցառումների կազմակերպումը, ինչը ևս մեկ առիթ է հանդիպելու, զրուցելու և նշված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը վեր հանելու համար:

«Իրականում կյանքում անհաղթահարելի ոչինչ չկա, պարզապես անհրաժեշտ է ճիշտ միջավայր և աշխատանք: Ինձ համար շատ կարևոր է Ձեզ հետ շփվելն ու անձամբ Ձեզանից խնդիրները լսելը, իսկ դրա համար լավագույն միջոցներից են ոչ պաշտոնական միջավայրն ու նման ձևաչափով զրույցները: Միայն միմյանց լսելով և համատեղ աշխատանքով է հնարավոր հաղթահարել խնդիրները, որոնք երբեմն անլուծելի են թվում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր նշանակություն ունեցող խնդիրների հաղթահարման գործում։ Իմ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը և խթանումը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում կարող ենք ավելի ուժեղ լինել և հաջողության հասնել», - նշել է Պաշտպանը:

Միջոցառման շրջանակներում հերոս տղաները «Արփի» հասարակական կազմակերպության հոգեբանական կենտրոնի աջակցությամբ ներկայացել են համերգային ծրագրով:

Դպրոցի աշակերտներն էլ իրենց հերթին հանդես են եկել թեմատիկ բանաստեղծություններով և երգերով:

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև 2020 թվականին անմահացած հերոս Գևորգ Արշակյանի կյանքից մի շարք հիշարժան դրվագներ, նրա անցած ուղին:

Գևորգ Արշակյանը 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը:

Ջերմ հանդիպման ավարտին Պաշտպան Անահիտ Մանասյանը պատերազմի մասնակիցներին հանձնել է հուշանվերներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից պատրաստված կավե սպասք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տուն են գնել Չինաստանում հայտնաբերվել է դինոզավրի ամենափոքր ձունForbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակըԿինը ցանկացել է նետվել գնացքի տակ և հանկարծ ամուսին է գտել իր համարԲժիշկը բացատրել է Քայլի Ջեների արտաքինի վերջին փոփոխություններըՓի Դիդին կալանավայրից հրապարակում է արել (լուսանկարներ)Սխալ ընտրված ներքնազգեստը կարող է հանգեցնել սերմնահեղուկի որակի նվազմանըԼիբանանում Ադրբեջանի դեսպանատունը տարհանվել է«Նոա-2»-ի գլխավոր մարզիչը ժամանակին մարզել է Ռոնալդուին և ՖիգուինPorsche-ը ազդարարել է 911 GT նոր մոդելի մասինՀՀ անկախությունը կարևոր է տարածաշրջանում ստեղծված մարտահրավերների պայմաններում․ ՄԹ-ում ՀՀ դեսպանԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղումԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համարԵրևանում 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջԼևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի առաջնությանըՓաշինյանը ՔՊ նիստում Շրջակա միջավայրի նախարարության աշխատանքներն է քննարկելԵրկրում, որտեղ անձրևը տակնուվրա է անում երթևեկությունը, մեծ բաների մասին խոսելն անմեղսունակություն էԱյն ինչ հիմա տեղի է ունենում Ջերմուկում, նույնն է, թե ինչ են անում թշնամիները Արցախում՝ ջնջում են հինը, հայկականը. ԱվետիսյանԿառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներըՀնագետները վիկինգների 50 լավ պահպանված կմախք են հայտնաբերել Քաղաքացիական անձինք չպետք է կրեն ռազմական գործողությունների ծանր հետևանքները․ ԿԽՄԿ հայտարարությունԱրթիկում լարված իրավիճակ է ստեղծվել. սպասում են ՓաշինյանինՄենք պետք է խոսենք երիտասարդության հետ, լսենք նրանց, քանզի նրանք ասելիք ունեն․ Արամ Ա ՀայրապետՍպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կկառուցվի«Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր, հանդիպել այնտեղ բնակություն հաստատած արցախցիների հետՌուս երգչուհի Պոլինա Գագարինան դիմել է ԵՄ դատարան հակառուսական պատժամիջոցները վերացնելու համար Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվողին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժնում. փաստաբանԽնդիրը քաղաքական դաշտն ու պետական համակարգը հիմնովին վերակառուցելու մեջ է. քաղաքագետՆախագծով առաջարկվում է ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմԳարեգին Երկրորդը կարևորել է քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն հատկապես Հայաստանի համար ծանր օրերինԿենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթելԽոշոր վթար Երեւանում. բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհԿրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել ենԲացահայտվել է 34-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պատրաստակամությունը Պուտինի հետ բանակցելու հարցումՎասիլիս Մարագոսը և 14 դեսպաններ այցելել են Վանաձոր. ցուցադրվել է ավտոբուսների տոմսավավերացման համակարգըԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել էԵթե Թրամփը հաղթի ընտրություններում, ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները կտրուկ կվատթարանան. PoliticoՍպիտակ-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում․ կան տուժածներԽճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու․ հայտարարությունԲաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել. ՀաջիևՇմայսի որդին համածառայակիցների հետ մեղադրվում է զինծառայողին նվաստացնելու և ծեծի ենթարկելու մեջՀովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանելԱրարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպենԳազայի հատվածում սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ ՍինվարըՋրի ելքերի մեծացումներ. Հայաստանի ո՞ր գետերն են առավել ռիսկայինԻմ նախագահությունը Բայդենի նախագահության շարունակությունը չի լինելու. Հարիս Ադրբեջանի հրահանգները կատարելու ճանապարհով գնալն ուղղակի ինքնասպանnւթյnւն է. Մետաքսե ՀակոբյանՊուտինը կհանդիպի BRICS-ի երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ
Ամենադիտված