Էրդողանն Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գազայի հատվածում կատարված ռազմական հանցագործությունները համեմատելի են Հիտլերի գլխավորած նացիստական ռեժիմի գործողությունների հետ։ Այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։ Նրան մեջբերում է TRT Haber հեռուստաալիքը։
«Ոչ մի տարբերություն չկա Նեթանյահուի, այն հանցագործությունների, որոնք նա այսօր անում է, և Հիտլերի, 80 տարի առաջ նացիստական Գերմանիայում տեղի ունեցածի միջև», - ասել է նա:
Էրդողանը կրկին մեղադրել է արեւմտյան երկրներին Գազայի հատվածում տեղի ունեցած ողբերգության ֆոնին անգործության մեջ։
«Գերմանիան դեռ վճարում է Հիտլերի արածի համար, ուստի լռում է։ Արևմուտքը պարտքեր ունի Իսրայելին, Թուրքիան՝ ոչ։
Ամերիկան Իսրայելին տրամադրում է հնարավոր բոլոր օգնությունները»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։