ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի Վրաստանի նախագահին կանչել են հարցաքննության՝ ընտրակեղծիքների մեղադրանքով Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը․ Լեբեդև Մի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան․ Աբրահամյան Մեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա. Արայիկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի թեկնածուի մասին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում Ներկաներին որպես իշխանություն չեմ դիտարկում․ Հայաստանը 3-րդ ուժի կարիք ունի․ քաղաքացիների կարծիքը (տեսանյութ) Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում. Ստեփան Դանիելյան Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Թվեր չեմ կարող նշել․ որքա՞ն գումար է ծախսվում վարչապետի հեծանվային արշավի վրա Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա․ Հարությունյան (տեսանյութ) 

«Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»․ անհետ կորած զինծառայողների մասունքները փոխանցվում են հարազատներին

Բլոգոսֆերա

2022-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի դիրքերում անհետ կորած երկու զինծառայողների ընտանիքները հերթական սթրեսն են ապրում․ հունիսի 2-ին նրանց տեղեկացրել են, որ նույնականացման արդյունքները հայտնի են, ու մասնունքները պատկանում են Շիրազ Խաչատրյանին և Թոռնիկ Սարգսյանին։

«Փորձաքննության եզրակացություններն ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա», -տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Կոմիտեի նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը Forrights.am-ին տեղեկացրեց, որ փորձաքննության արդյունքները հունիսի 2-ին փոխանցվել են զինծառայողների հարազատներին։

34-ամյա Շիրազ Խաչատրյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղից էր։  Սկզբում Օմարի լեռներն է հսկել, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել տարբեր ճակատներում, իսկ պատերազմից հետո տեղափոխվել է Կուտականի դիրքեր, որտեղ էլ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել էր: Նա երկու մանկահասակ երեխաների հայր էր։ Forrights.am-ը 2022-ին եղել էր Խաչատրյանների ընտանիքում, լսել որդեկորույս ծնողներին, այրիացած կնոջը, ներկայացրել նրանց սոցիալական վիճակը։ Մարտերից հետո Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի միջդիրքային գոտում էր մնացել, ու ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս մոտենալ, վերցնել: Նրա հարազատները տեսահսկող սարքերի միջոցով, նաև՝ անօդաչու թռչող սարքով նկարել ու տեսել էին սկզբում՝ զինվորական հագուստով Շիրազին, հետո արդեն նրա ոսկորները: Որդու մարմնից գոնե մի հատված ստանալու խնդրանքով դիմել էին գրեթե բոլոր պատկան կառույցներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Արցախում ՌԴ նախկին խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, նույնիսկ՝ Վլ. Պուտինին են նամակ գրել, բայց ապարդյուն՝ ոչ մի կառույց չէր ստանձնել պատասխանատվություն Շիրազի մարմինը միջդիրքային հատվածից իջեցնելու համար: Շիրազի հայրը՝ 61-ամյա Հովիկ Խաչատրյանը, նույնիսկ առաջարկել է դիվերսիայի փորձ կազմակերպել ու հետ բերել որդու դին, բայց դրան էլ չէին համաձայնել:

Շիրազի մարմինը ընտանիքին հասնում է մարտական կարճատև գործողություններից ավելի քան մեկ տարի անց․ Բաքուն երկու հայ զինծառայողների դիակ-մասունքները հայկական կողմին էր փոխանցել հունիսի 21-ին։ Սոցիալական ցանցում Շիրազի կնոջ՝ Մարիամի էջում հարատև սիրո խոստովանություններ են,  կարոտ ու սպասում, նաև՝ խոստում՝ մյուս կյանքում լինել նրա հետ։

Փոքր Մասրիկ գյուղի վարչական ղեկավար Սաքո Նշանյանը Forrights.am-ին փոխանցեց, որ հարազատները հուլիսի 3-ին Շիրազի ծնողները կստանան մասունքները, իսկ հուլիսի 5-ին կհուղարկավորեն։ Շիրազին կհուղարկավորեն հենց Փոքր Մասրիկ գյուղում։

Մյուս մասունքը, որ փոխանցվել է հայկական կողմին, զինծառայող Թոռնիկ Սարգսյանինն է։ Նա ժամկետային զինծառայող էր, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղից։ Ծառայությունն անցնում էր Ճամբարակում։ 2022-ի սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ Վերին Շորժայի դիրքերում է եղել։ Հարազատները պատկան տարբեր մարմիններին էին դիմել Թոռնիկի դին հետ բերելու համար, սակայն չի ստացվել․ Թոռնիկի գտնվելու տեղը հայտնի է եղել, բայց հնարավոր չի եղել ստանալ այն։

Զոհված զինծառայողի հայրը Forrights.am-ին ասաց՝ տեղյակ են փորձաքննության արդյունքների մասին ու այլ հարցերի չպատասխանեց․ «Շոկ ա, մեզ հանգիստ թողեք»։

Հիշեցնենք՝ 2022-ի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակը երեք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի ինքնիշխան տարածք՝ օկուպացնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի մի շարք հատվածներ։ Հայկական կողմը 224 զոհ ունեցավ։ Մարտերից հետո Բաքուն հայկական կողմին էր վերադարձրել 156 զինծառայողի մարմին։

Հասմիկ Համբարձումյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի Վրաստանի նախագահին կանչել են հարցաքննության՝ ընտրակեղծիքների մեղադրանքով Նոյեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպումը․ ԼեբեդևՄի բան ակնհայտ է. Հայաստանին անհրաժեշտ է կայուն, խաղաղ և անվտանգ Վրաստան․ ԱբրահամյանՄեր ընտրությունը կանգ է առել Սրբուհի Գալյանի վրա. Արայիկ Հարությունյանը՝ ԱՆ նախարարի թեկնածուի մասինՀյուսիսային Կորեայի արտգործնախարարը բանակցություններ կանցկացնի Մոսկվայում Ներկաներին որպես իշխանություն չեմ դիտարկում․ Հայաստանը 3-րդ ուժի կարիք ունի․ քաղաքացիների կարծիքը (տեսանյութ)Լիբանանի հայերի ճակատագրի հանդեպ բացարձակ անտարբերություն է տիրում. Ստեփան Դանիելյան Երևանի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել Թվեր չեմ կարող նշել․ որքա՞ն գումար է ծախսվում վարչապետի հեծանվային արշավի վրա Խաղաղության պայմանագրի շրջանակներում լուրջ առաջընթաց կա․ Հարությունյան (տեսանյութ)Զգուշացում՝ վարորդներինԵրևանում կին և տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Նախատեսում ենք Թուրքիայի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների այց Հայաստան․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Ավետիք Չալաբյանի դեմ դատավարության նոր մանրամասները․ ասուլիսՄիլիարդավոր դրամներ՝ գերատեսչություններին և դատական մարմիններինՖրանսիայում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրինԻսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավի վրա․ Al Jazeera Վրաստանում ժողովուրդը պայքարում է իր ազգային գոյության համար․ Զախարովա«Գոյ»-ի դերասանները կրկին գիշերել են թատրոնում (տեսանյութ) Աստղագուշակ հոկտեմբերի 30-ի համար ՀՖՖ-ն կարգապահական վարույթ է հարուցել «Արարատ-Արմենիա» - «Նոա» խաղում ծեծկռտուքի վերաբերյալՍա «նոր նորմալն է»՝ երկիրն ընդամենը տարածք է, թատրոններն ու բուհերը` շենքեր, մենք` ընդամենը հարկատուներ. Լիլիթ Բլեյան Ջուր չի լինի Դիլիջանում հարևանների միջև վեճն ավարտվել է ավտոտանկի պայթեցմամբ. կասկածյալը վնասազերծվել է Վալենսիայում 6 ժամում թափվել է Երևանի 1 տարվա տեղումների քանակին հավասար անձրև․ Սուրենյան (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Իսպանիայում ջրհեղեղի պատճառով մարդիկ են անհետ կորել և մահացել (տեսանյութ) Փաշինյանի աշխատակազմի բյուջեն 2025-ին կկազմի ավելի քան 24 միլիարդ դրամԹուրքիայի ու ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցերԸմբիշ Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալակիր է ՈւՂԻՂ․ Արգիշտի Քյարամյանն ԱԺ-ում է. որքան է ՔԿ-ին հատկացվող 2025 թվականի բյուջեն ՍԴ-ն քննության է ընդունել ՄԻՊ դիմումը․ վիճարկվում են դատավորի նշանակման որոշ կարգավորումներ Բայդենը հանդես է եկել Վրաստանի վերաբերյալ հայտարարությամբԱՄՆ-ն «բացահայտել է Զելենսկու ճակատագիրը»՝ Թրամփի ընտրություններում հաղթանակից հետոՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներովԱմենամոլի ՔՊ-ականը ամենամոլի հակաՔՊականից ավելի մոլի է հայհոյելու ՔՊ-ին. Վլադիմիր ՄարտիրոսյանԴոլարի և Եվրոյի փոխարժեքը նվազել էԼույս չի լինիԿամ ստում է, կամ կոռուպցիա կա. «Հրապարակ»Անդրանիկ Քոչարյանի հարցը հասել է ՔՊ վարչություն. «Հրապարակ»Քանի «հաջողակ տղամարդ» է մասնակցելու Աննա Հակոբյանի հետ ընթրիքին. «Հրապարակ»«Հրապարակ». Արարատ Միրզոյանը կմասնակցի՞ COP-29-ին«Բնականաբար անհանգստացա». ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը` ՔԿ-ում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ». Ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչից` Սյունիքի փոխմարզպետ. ինչ է հայտարարագրել Հայկ ՀարությունյանըTrump Media-ի բաժնետոմսերն աճել են 22%-ով՝ Իլոն Մասկի հետ Թրամփի հանրահավաքից հետո Մաքրուհին հին ներքնակ է գտել, որի մեջ եղել են 50 հազար եվրո արժողությամբ փող ու զարդեր և դեն նետել այն Բժիշկը նշել է՝ որ տարիքում են առավել հաճախ հայտնաբերվում մահացու հիվանդություններըԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն աղիքային վարակի պատճառով չի մասնակցի Փարիզի «Մասթերսին»
Ամենադիտված