Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տուն են գնել Չինաստանում հայտնաբերվել է դինոզավրի ամենափոքր ձուն Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը Կինը ցանկացել է նետվել գնացքի տակ և հանկարծ ամուսին է գտել իր համար Բժիշկը բացատրել է Քայլի Ջեների արտաքինի վերջին փոփոխությունները Սխալ ընտրված ներքնազգեստը կարող է հանգեցնել սերմնահեղուկի որակի նվազմանը Լիբանանում Ադրբեջանի դեսպանատունը տարհանվել է «Նոա-2»-ի գլխավոր մարզիչը ժամանակին մարզել է Ռոնալդուին և Ֆիգուին Porsche-ը ազդարարել է 911 GT նոր մոդելի մասին ՀՀ անկախությունը կարևոր է տարածաշրջանում ստեղծված մարտահրավերների պայմաններում․ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համար 

«ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցը հեռացվել է իր խախտված իրավունքների մասին խոսելուց հետո. Hetq.am

Ժամանց

Hetq.am-ը գրում է 

«Շատերն են, հավանաբար, հիշում 2017 թ. ԱԺ ընտրություններից առաջ «ՍԱՍ-Գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովը, որի ձայնագրությունն արտահոսեց ու հրապարակվեց «Hayastan 24» կայքում: Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ընկերության աշխատակիցներին հորդորում խորհրդարանական ընտրություններում «ձայն բերել» Արտակ Սարգսյանի համար, ապա սպառնում, որ «ձայն չբերողների հետ վատ են վարվելու»: Հատուկ քննչական ծառայությունում որոշ ժամանակ անց քրեական գործ հարուցվեց, սակայն հետո կարճվեց:

Հիմա մեկ այլ պատմություն ներկայացնենք հայտնի օլիգարխի ընկերության աշխատակիցներից մեկի նկատմամբ թույլ տրված ապօրինությունների մասին:

Գևորգ Բրուզյանը 2022 թվականի մայիսի 6-ից աշխատել է «ՍԱՍ-Գրուպ»-ի Հալաբյան 22/5 մասնաճյուղում, որպես անվտանգության աշխատակից։ Այս տարվա մայիսի 21-ին նա ազատվել է աշխատանքից։ Գևորգի պատմելով՝ աշխատանքի ընդունելիս իրեն ասել են, որ աշխատանքային գրաֆիկը 6-օրյա է, աշխատանքային պայմանագրի օրինակ նրան չեն տվել։ Ինչպես հետո պարզվեց «ՍԱՍ-Գրուպի» աշխատակիցների հետ զրույցներից, նրանց առհասարակ չի տրվում աշխատանքային  պայմանագիրը: 

Այս տարվա ապրիլի 15-ին վերադառնալով արձակուրդից՝ Գեւորգը պարզել է, որ ըստ պայմանագրի՝ ինքը 5-օրյա աշխատանքային գրաֆիկ պիտի ունենար, բայց երկու տարի շարունակ աշխատել է շաբաթական 6 օր։ 

«Ապրիլի 15-ն էր, արձակուրդից վերադարձա, անվտանգության համակարգը դեմքս չճանաչեց, մեզ մոտ դեմքի նույնականացմամբ է մուտքը, մեր մասնաճյուղի անվտանգության պետն եկավ, ասաց՝ երևի ինչ-որ ծրագրային խնդիր կա, կբացի անցնեմ, հետո օրվա մեջ էլի կփորձենք։ Էդ օրվա ավարտին էլի փորձեցինք, չստացվեց։ Մեր անվտանգության աշխատակիցն ասաց՝ զանգեմ հաշվապահություն, քանի որ իմ բացակայության օրերին անվտանգության հետ կապված նոր կարգավորումներ էին եղել, մտածեց՝ գուցե ես նոր կարգավորումներով չեմ անցել։ Հաշվապահություն դիմեցի, ասացին՝ քանի որ ըստ պայմանագրի ես 5 օրով եմ գրանցված, իմ տանը մնալու օրերը դեռ չեն լրացել, 3 օր էլ արձակուրդի մեջ եմ, դե ամեն շաբաթ մի օր տանն էի, դրանք գումարվել էին արձակուրդիս օրերին, ասացին՝ գնա, երկու օր էլ հանգստացի։ Քանի որ այդ մի օրն արդեն աշխատել էի, գնացի տուն ու 18-ի փոխարեն 19-ին վերադարձա»,-պատմում է  նա։ 

Աշխատանքի վերադառնալուց հետո Գևորգը փորձում է պարզաբանում ստանալ ղեկավարությունից, թե ինչու է երկու տարի շարունակ 5 օրվա փոխարեն 6 օր աշխատել, և թե ինչու այդ մասին չի իմացել։ Ապրիլի 21-ին Գևորգին կանչել են Արշակունյաց 11/1 հասցեում գտնվող «ՍԱՍ-Գրուպ»-ի գրասենյակ։ 

Ապրիլի 21-ին, ժամը 12։00-ին նա հանդիպել է «ՍԱՍ-Գրուպ»-ի ավտանգության պետ Արթուրի հետ (ազգանունը չի հիշում)։ Արթուրը խոստացել է լուծել Գևորգի բարձրաձայնած հարցը։

«Եթե ոչ մի խնդիր չլիներ, կասեր, որ ինչպես կարգն է՝ աշխատում ես, ըստ պայմանագրի ես աշխատում, ոչ մի խնդիր չկա, բայց, փաստորեն, ընդունել են, որ ես արտաժամ աշխատել եմ, աշխատել եմ ավելի շատ, քան իմ աշխատանքային պայմանագրով էր ու դրա համար չեմ վարձատրվել, միայն ես չէ՝ բոլորն էդ նույն սկզբունքով են աշխատում»,-պատմում է Գևորգ Բրուզյանը։

Դրանից հետո նա նույն գրաֆիկով վերադարձել է աշխատանքի՝ սպասելով գրաֆիկի վերանայմանը։ 3 օր սպասելուց հետո նորից է զանգել անվտանգության պետ Արթուրին՝ տեղեկանալու, թե արդյոք վերանայել են գրաֆիկը։ Վերջինս պատասխանել է, որ այդ հարցով զբաղվելու ժամանակ չեն ունեցել, մի փոքր էլ պետք է սպասի։ Գևորգը նորից համաձայնել է սպասել։

Ապրիլի 26-ին Գևորգն աշխատանքից տուն վերադառնալիս է եղել, երբ գործընկերը զանգել և հայտնել է, որ իրեն գրավոր նկատողություն են տվել։

«Նման բան երբեք չէր եղել, ես երկու տարի աշխատել եմ, բոլորին էլ բանավոր նկատողություններ արել են ինչ-որ բաների համար, բայց առաջին անգամ էի տեսնում գրավոր նկատողություն, պատճառը ավելի քան անհասկանալի էր։ Նկատողության բովանդակության մեջ նշված էր, որ ապրիլի 20-ին, ժամը 10։01-ին խոչընդոտել եմ խանութի աշխատանքը, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Ես ընդամենը դրամարկղի աշխատողի խնդրանքով կողքի դրամարկղից 20 000 եմ մանրել ու տվել նրան, որպեսզի կարողանա սպասարկել։ նչպե՞ս ստացվեց, որ 20-ին են նկատողություն արել և 26-ին նոր ծանուցել են էդ մասին, ավելի շուտ ոչինչ չեն ասել»,-ասում է Գևորգը»։ 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը տուն են գնել Չինաստանում հայտնաբերվել է դինոզավրի ամենափոքր ձունForbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակըԿինը ցանկացել է նետվել գնացքի տակ և հանկարծ ամուսին է գտել իր համարԲժիշկը բացատրել է Քայլի Ջեների արտաքինի վերջին փոփոխություններըՓի Դիդին կալանավայրից հրապարակում է արել (լուսանկարներ)Սխալ ընտրված ներքնազգեստը կարող է հանգեցնել սերմնահեղուկի որակի նվազմանըԼիբանանում Ադրբեջանի դեսպանատունը տարհանվել է«Նոա-2»-ի գլխավոր մարզիչը ժամանակին մարզել է Ռոնալդուին և ՖիգուինPorsche-ը ազդարարել է 911 GT նոր մոդելի մասինՀՀ անկախությունը կարևոր է տարածաշրջանում ստեղծված մարտահրավերների պայմաններում․ ՄԹ-ում ՀՀ դեսպանԱրագածի տարածաշրջանում ձյուն է տեղումԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը կպայքարի Մ22 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչման համարԵրևանում 74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջԼևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը մասնակցում են ԱՄՆ-ի առաջնությանըՓաշինյանը ՔՊ նիստում Շրջակա միջավայրի նախարարության աշխատանքներն է քննարկելԵրկրում, որտեղ անձրևը տակնուվրա է անում երթևեկությունը, մեծ բաների մասին խոսելն անմեղսունակություն էԱյն ինչ հիմա տեղի է ունենում Ջերմուկում, նույնն է, թե ինչ են անում թշնամիները Արցախում՝ ջնջում են հինը, հայկականը. ԱվետիսյանԿառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներըՀնագետները վիկինգների 50 լավ պահպանված կմախք են հայտնաբերել Քաղաքացիական անձինք չպետք է կրեն ռազմական գործողությունների ծանր հետևանքները․ ԿԽՄԿ հայտարարությունԱրթիկում լարված իրավիճակ է ստեղծվել. սպասում են ՓաշինյանինՄենք պետք է խոսենք երիտասարդության հետ, լսենք նրանց, քանզի նրանք ասելիք ունեն․ Արամ Ա ՀայրապետՍպիտակի բժշկական կենտրոնի արդիականացման նպատակով նոր շենք կկառուցվի«Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել»Արցախի թեմի առաջնորդն այցելել է Սյունիք և Վայոց ձոր, հանդիպել այնտեղ բնակություն հաստատած արցախցիների հետՌուս երգչուհի Պոլինա Գագարինան դիմել է ԵՄ դատարան հակառուսական պատժամիջոցները վերացնելու համար Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվողին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժնում. փաստաբանԽնդիրը քաղաքական դաշտն ու պետական համակարգը հիմնովին վերակառուցելու մեջ է. քաղաքագետՆախագծով առաջարկվում է ստեղծել հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմԳարեգին Երկրորդը կարևորել է քրիստոնեական Եկեղեցիների և կառույցների աղոթակցությունը Հայ Եկեղեցուն հատկապես Հայաստանի համար ծանր օրերինԿենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթելԽոշոր վթար Երեւանում. բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհԿրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել ենԲացահայտվել է 34-ամյա բնակչի սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պատրաստակամությունը Պուտինի հետ բանակցելու հարցումՎասիլիս Մարագոսը և 14 դեսպաններ այցելել են Վանաձոր. ցուցադրվել է ավտոբուսների տոմսավավերացման համակարգըԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել էԵթե Թրամփը հաղթի ընտրություններում, ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները կտրուկ կվատթարանան. PoliticoՍպիտակ-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում․ կան տուժածներԽճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու․ հայտարարությունԲաքուն կրկին Երևանի հետ խաղաղության հասնելու ճանապարհի «հիմնական խոչընդոտներն» է թվարկել. ՀաջիևՇմայսի որդին համածառայակիցների հետ մեղադրվում է զինծառայողին նվաստացնելու և ծեծի ենթարկելու մեջՀովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանելԱրարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպենԳազայի հատվածում սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ ՍինվարըՋրի ելքերի մեծացումներ. Հայաստանի ո՞ր գետերն են առավել ռիսկայինԻմ նախագահությունը Բայդենի նախագահության շարունակությունը չի լինելու. Հարիս Ադրբեջանի հրահանգները կատարելու ճանապարհով գնալն ուղղակի ինքնասպանnւթյnւն է. Մետաքսե ՀակոբյանՊուտինը կհանդիպի BRICS-ի երկրների ԶԼՄ-ների ղեկավարների հետ
Ամենադիտված