Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին «Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան «Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ) Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ) Կապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար Ղազարյան ԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան «ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) «Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». Փաշինյան 

ԱԱԾ-ն իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք է բացահայտել․ 3 անձ կալանավորվել է (տեսանյութ)

Իրավունք

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածով:

Հետաքննության մարմնի հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ կատարված մեծ թվով քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես՝ նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: 

Հավաքագրված անձինք, Ս.Գ.-ի, Ա.Ե.-ի, Ա.Հ.-ի, Ե. Ս.-ի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կազմակերպմամբ, տարբեր խմբերով մեկնել են Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաք, ապա ՌԴ-ում գտնվող նրանց հանցակիցների՝ Ա.Ս.-ի, Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի և ինքնությունները դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ փոխադրվել այլ վայր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով՝ պարզելու համար նրանց անձնային հատկանիշներն ու քաղաքական հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:

Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։

Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:

Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո Ս.Գ.-ն և Ա.Ե.-ն մեկնել են նրանց տեղակայման վայր և առաջացած դժգոհությունները վերացնելու և խմբի հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու, հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել դրանք Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը։ 

Սակայն հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է մասնակցել վարժանքներին ու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, իսկ Ս.Գ.-ն ու հանցավոր խմբի մյուս անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու արդյունքում չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ձերբակալված անձանց ներկայացվել են մեղադրանքներ, միջնորդություններ են հարուցվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ 

Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում՝ հանցավոր խմբին այլ անդամների նույնականացման ուղղությամբ։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Ռուբինյանը գերմանացի իր գործընկերոջ հետ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին«Կամ պետք է տանը նստենք, մեր սուգն ապրենք, կամ պետք է ձեւը գտնենք եւ հետ բերենք Արցախը». Րաֆֆի Հովհաննիսյան«Նիկոլը որոշել է «փուռը տալ» իր «ուսապարկերին»». ՍուրենյանցԹրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)«Ամոթ եմ զգում, որ Երևանում եմ ձեզ տեսնում, պետք է Ստեփանակերտում, Ամարասում հանդիպեինք». Սրբազան (տեսանյութ)Սեպտեմբերի 15-ի դրությամբ անշարժ գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ 36,736 հայտարարություն է ներկայացվել Այս իշխանությունը խթանում է ներքին պառակտվածություն և ատելություն, արժեզրկում Արցախը. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)Մի շարք հայտնի ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել Պլանավորված էր գրավել Ազգային ժողովի և կառավարության շենքերը. նոր մանրամասներ՝ քրգործիցԿապիտուլյացիայի տարեգրություն. հայրենիքի գողը դեռ շարունակում է մնալ իշխանության ղեկին. Էդգար ՂազարյանԼՂ-ի ժողովուրդն ունի ինքնորոշման և վերադարձի անվիճելի իրավունք․ հայտարարություն Ամենամեծ ստորությունը, որ ձեւավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը. Հակոբ Բադալյան«ՔՊ-ն պատվից վեր համարեց անգամ հարգել նահատակների հիշատակը, որոնք զոհվեցին Արցախում մեկ տարի առաջ».Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մայր Տաճարը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում«Ճանապարհներին ալիքներ են ձևավորվում, մեր շինարարական ընկերությունները բիտումի այն մակնիշը չեն օգտագործում, որը ստանդարտներով սահմանված է». ՓաշինյանԱռգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք ուղղել տեղահանված արցախցիների հիմնադրամին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրելԳորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում. Գագիկ Համբարյան«Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ». Պապոյան (տեսանյութ)Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը հրաժարական կտա․ ով է նրա դեմ դավեր նյութելՀՀ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարը գրեթե 45 մլն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերելԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում էՆոր որոշում. ՊՊԾ պետն ու տեղակալն իրավունք կունենան ֆիզիկական ուժ գործադրել և զենք կրելՍուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Սիրուշո. Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էրԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Կառավարությունը 1.9 մլրդ դրամ հատկացրեց 2017 թ.-ից մեկնարկած «Ինժեներական քաղաք» ծրագրինԲագրատ Սրբազանն Արցախի Մարտունի քաղաքի՝ 1 տարի առաջ զոհված քաղաքապետ Ազնավուր Սաղյանի շիրիմի մոտ է (տեսանյութ) Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներԼոռիում և Տավուշում հեղեղումներից վնասված մեքենաների տերերը փոխհատուցում կստանան․ մանրամասներ գումարի մասին Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշըԿաշառքի դիմաց վարորդական վկայականներ տալու 25 դեպք․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանը ատելությամբ է խոսում Ռուբեն Վարդանյանի մասին. դու այնքան ոչինչ ես, որ ամեն ինչի պատրաստ ես. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Զգուշացում․ պայթեցման աշխատանքներ են լինելուԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ Թագուհի ԹովմասյանԱրցախի բռնազավթման մասին չխոսելը ապացույց է , որ այս իշխանությունները նվիրել են թշնամուն (տեսանյութ)Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. փաստաբանԱվանեսյանը կմասնակցի՞ Մայր Տաճարի վերաօծմանը․ պարզաբանում է խոսնակը․ ArmLur Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձըՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան Արցախի հետ տեղի ունեցած ողբերգությունը վաղը, թե ուշ կպատուհասի նաև Մեծ Հայքի վերջին հողակտորը. ՉալաբյանՈւՂԻՂ. Արցախը 1 տարի առաջ ընկավ. ուղիղ միացում ԵռաբլուրիցՀարավային Կովկասում կայունության ապահովման հարցում ՀՀ դիրքորոշումը հստակ է. ԱԳՆ հայտարարություն Օրվա խորհուրդ. սեպտեմբերի 19Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին
Ամենադիտված