«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը 

Հայ ճանաչվածների մանկության հետքերով

Հասարակություն

Յուրաքանչյուրիս համար էլ մանկությունը կյանքի ամենալուսավոր էջն է՝ լի բազում երազանքներով, հեքիաթներով, տարատեսակ խաղերով և մուլտֆիլմերով: Կյանքն իսկապես անհետաքրքիր կլիներ, եթե մանկություն չունենայինք: Ինչպես կարելի է մոռանալ կյանքի գրեթե միակ մաքուր էջը, որը կոչվում է մանկություն: Շատ հաճախ, երբ խնդիրներ ենք ունենում, երազում ենք մանուկ լինել՝ բոլոր դժվարություններից և խաբկանքներից հեռու: Մանկություն կոչվող ճանապարհով են քայլել նաև հայտնի և ճանաչված մարդիկ, ովքեր պատմեցին մեզ մանկության իրենց հուշերը: Որքան էլ զարմանալի էր, նրանցից շատ քչերն էին հիշում՝ նշե՞լ են հունիսի 1-ը, թե՞ ոչ:

Հռիփսիմե Հակոբյան. «Իմ ամենասիրելի մուլտֆիլմը «Դե, սպասիրն» էր»
-Ամեն տարի հունիսի 1-ին մանկական երկաթուղի կամ որևէ այլ այգի էինք գնում: Առավոտից մինչ երեկո խաղում էինք, երգում, ուրախանում և այդպես նշում մեր տոնը: Շատ էի սիրում «Դե, սպասիր» մուլտֆիլմը: Մեր տարիներին «Տետրիս» խաղեր կային, որից երեք հատ ունեինք. եթե որևէ մեկը կոտրվում էր, ես և քույրիկս լաց էինք լինում: Ամռանը ամեն շաբաթ մեր բակում ճամբար էինք կազմակերպում ու հրավիրատոմսեր պատրաստում հարևան բակերի երեխաներին հրավիրելու համար: Հիշում եմ, երբ քաղաքից դուրս էինք մեկնում, գեղեցկության մրցույթներ էինք կազմակերպում և ժամանակին հայտնի «Պոլե չուդես» խաղն էինք խաղում, իսկ նվերների փոխարեն մատուցարանի մեջ կլոր ու գունավոր ծամոններ էինք դնում:

Վարդան Բադալյան. «Խաղում էինք վտանգավոր խաղալիքներով»
-Վա´յ, շատ դժվար հարց եք տալիս (ծիծաղում է): Մանկությանս տարիները շատ վատ տարիներ են եղել. պատերազմական խառը իրավիճակ, մարդիկ մի տեղից մյուսն էին տեղափոխվում... Բայց մանկությունս հետաքրքիր է անցել, որովհետև այն ժամանակ դեռ փոքր էի ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Այնուամենայնիվ, ինձ համար այդ տարիները ուրախ են անցել՝ չնայած խաղում էինք «վտանգավոր խաղալիքներով»... Քանի որ գյուղում եմ մեծացել, նաև բակային շատ խաղեր էինք խաղում: Գյուղում մանկությունը միանգամայն այլ կերպ է անցնում:

Դեր-Հովա. «Երազում էի տիեզերագնաց դառնալ»
-Մեզ մոտ՝ Կանադայում, այդպիսի տոն չէինք նշում: Երբ եկա Հայաստան, այդ ժամանակ միայն իմացա, որ հունիսի 1-ը նշվում է որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Փոքր տարիքում երազում էի տիեզերագնաց դառնալ: Սակայն տարված եմ եղել նաև արվեստով: Հիշում եմ, միշտ փոքրիկ բեմադրություններ էի անում, որոնցում իմ հարազատների երեխաներն էին մասնակցում: Կանադայում նաև շատ էր տարածված հոկեյը՝ չնայած ինքս չեմ խաղացել, որովհետև ուզում էի երաժշտությամբ զբաղվել:

Արփի. «Միշտ արշավների էինք գնում»
-Մանկությունից շատ հուշեր ունեմ. մեր բակի բոլոր երեխաներով բազմաթիվ մանկական խաղեր էինք խաղում: Իսկ հունիսի 1-ը հիմնականում նշում էինք դպրոցում: Միշտ արշավների էինք գնում և ամենահետաքրքիրն այն էր, որ ամեն երեխա իր համար ուտելիք էր բերում: Կարծում եմ՝ փոքր տարիքում բոլորն էլ ունեցել են հերոսներ, որոնց ցանկացել են նմանվել: Ես երազում էի նմանվել «Դե, սպասիր» մուլտ‎ֆիլմի նապաստակին՝ իր ճարպկության համար: Փոքր տարիքում, երբ ուզում էի բակ իջնել, անջատում էի մուլտֆ‎իլմը ու ինձ միշտ թվում էր, որ երբ վերադառնամ և հեռուստացույցը միացնեմ, նույն տեղից կշարունակվի :) Մի քանի տարի առաջ ես ու քույրս հունիսի 1-ին գնացինք սրճարան՝ Երեխաների պաշտպանության օրը նշելու:

Վարդան Հովսեփյան. «Մի դանակ ունեմ, որի վրա գրված է «Բռուսլի»
-Մանկությանս տարիներն իմ ամենաերջանիկ տարիներն են: Տխրությամբ պիտի ասեմ, որ մեր ժամանակ հունիսի 1-ը չէին նշում: Այժմ շատ ուրախ եմ, որ նման տոն կա ու նշվում է: Փոքր ժամանակ կային մի քանի հերոսներ, որոնց ցանկանում էի նմանվել: Իմ տարիներին, գրեթե բոլոր երեխաներն էլ ցանկանում էին Կոմանդոսին կամ էլ Բրուս Լիին նմանվել: Ես այն երեխաներից էի, ով անպայման ուզում էր Բրուս Լիին նմանվել: Ծնողներիս միշտ համոզում էի, որ ինձ կարատեի տանեն: Գիտեի, որ երբեք չեմ կարող նմանվել իմ հերոսին, որովհետեւ ‎ֆ‎ուտբոլի էի գնում և շատ նիհար էի: Այժմ էլ մի դանակ ունեմ, որի վրա գրված է «Բռուսլի». արդեն 20 տարի է՝ պահում եմ այն:

Մխիթար Ավետիսյան. «Միշտ երազել եմ նմանվել Մաուգլիին»
-Չեմ հիշում՝ այդ օրը հատուկ նշում էինք, թե՝ ոչ, բայց հիշում եմ, որ փոքր տարիքում բոլոր տոներն էլ նշում էինք: Միշտ երազել եմ նմանվել Մաուգլիին: Կենդանիներ շատ էի սիրում, նույնիսկ հիշում եմ, մի օր թունավոր օձ էի տուն բերել և ուզում էի պահել: Մեր տանը միշտ էլ կենդանիներ ենք պահել՝ ձուկ, շուն, կատու: Երևի դրա համար էլ ուզում էի անասնաբույժ դառնալ:

esyes.am 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ
Ամենադիտված