«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը 

Քրիստինե Պեպելյանի «Այո»-ն ու «Ոչ»-ը

Հասարակություն

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նշեց, որ կտրականապես «այո» կամ «ոչ» ասում է խորը մտածելուց և կշռադատելուց հետո, քանի որ ինքը պահի ազդեցությամբ որոշումներ չի կայացնում: Մեր այս խորագրի համար էլ իր «այո»-ներն ու «ոչ»-երն առանձնացնելու համար նա մտքերն ի մի բերեց, հետո միայն բարձրաձայնեց: Ի դեպ, Քրիստինեն սկսեց «այո»-ներից՝ շեշտելով, որ լավատես է :):

Ասում է՝ «Այո´»

Ասում եմ՝ «այո´» լավ ուսում ստանալուն, քանի որ կայուն պետության ապագան գիտելիքներով հարուստ և լավ կրթություն ստացած մարդկանց ձեռքերում է: Միայն նրանք կարող են ամուր պահել մեր երկիրը:

Ասում եմ՝ «այո´» ընկերությանը, քանի որ հավատում եմ, որ անփոխարինելի մարդիկ լինում են: Անփոխարինելի մարդ կարող է լինել ընկերը, ում հետ կարող ես ոչ միայն շատախոսել, այլև լռել, սակայն շատ լավ հասկանալ իրար: Պետք է լինել լավ, անմնացորդ նվիրված, հասկացող ընկեր, որպեսզի կարողանաս հասկանալ ընկերոջդ և ունենաս նույնպիսի ընկերներ:

Ասում են՝ եթե մարդ հումորի զգացում չունի, նա այլևս կորցնելու ոչինչ չունի, քանի որ ամենակարևոր բանն արդեն կորցրել է: Իմ ընկալմամբ՝ հումորով մարդիկ շատ բարի են: Չգիտեմ՝ որքանով է դա համապատասխանում իրականությանը, սակայն չեմ պատկերացնում, որ հումորի մեծ զգացում ունեցող մարդը չար լինի: Ասում եմ՝ «այո´» հումորին, քանի որ շատ դեպքերում դա նաև փրկում է անհարմար իրավիճակներից, ցրում լարվածությունը:

Ներողամտությունը մարդկային ամենաբարձր որակներից մեկն է: Մարդը, ով ներողամիտ է իր և դիմացինի նկատմամբ, կարող է շատ բաների հասնել: Ասում եմ՝ «այո´» ներողամտությանը, քանի որ շատ կարևոր է, որ մարդիկ իրենց մեջ չարություն չպահեն և լավատես լինեն:

Ասում է՝ «Ո´չ»

Ծույլ մարդիկ մշտապես կանգնած են անդունդի եզրին: Ասում եմ՝ «ո´չ» ծուլությանը, քանի որ երբ տաղանդին գումարվում է աշխատասիրություն, մեծ ու տեսանելի արդյունք է ունենում, իսկ երբ տաղանդին գումարվում է ծուլություն, ոչինչ չի ստացվում: Ծույլ մարդիկ հույսը դնում են պահի ազդեցության վրա, իսկ այդ դեպքում հաջողությունը ժամանակավոր է լինում: Կարող է ինչ-ինչ հարցերում բախտն այդ մարդկանց ժպտա, սակայն նրանք մնայուն և արժեքավոր ոչինչ չանեն:

Բամբասանքը զրպարտություն է, բացասական խոսակցություն մարդու մասին: Թեև հաճախ ասում են, որ դա կոլորիտ է՝ սուրճի սեղանի շուրջ մարդիկ ուղղակի զրուցում են, քննարկում, սակայն դա շատ վատ երևույթ է: Առավել ևս վատ է, որ մարդը ժամանակ ունի բամբասելու համար: Նշանակում է՝ նա չունի իր հետաքրքրությունները, զբաղմունքը: Կայացած մարդիկ չեն բամբասում: Ասում եմ՝ «ո´չ» բամբասանքին:
Հաճախ մարդիկ մեծամտանում են միջավայրի ազդեցությամբ: Օրինակ, եթե մարդու ընտանիքի անդամները մեծամիտ են, նա էլ կարող է դա ընդօրինակել, իսկ երբ տեսնում է, որ նրանք խոհեմ են, չեն բարձրաձայնում իրենց հաջողությունների մասին, այլ շրջապատն է խոսում այդ մասին, մեծամիտ չի լինում: Ըստ իս՝ մեծամիտ մարդիկ դատապարտված են սպառվելու, կործանվելու, քանի որ այլևս ոչինչ չունեն ասելու և անելու: Ասում եմ՝ «ո´չ» մեծամտությանը, քանի որ այդպիսի մարդիկ միայնակ են, որովհետև ոչ ոք չի ցանկանում իր կողքին մեծամիտ, իրեն ամեն ինչից և բոլորից վեր դասող մարդու տեսնել:

Այսօր մարդիկ անտարբեր են, իսկ դա ամենավատ երևույթն է: Մարդիկ չպիտի անտարբեր լինեն, հատկապես՝ մարդկային հոգեվիճակների, իրավիճակների հանդեպ: Անտարբերությունը հիվանդ և տխուր երևույթ է: Յուրաքանչյուր ոք պետք է հիշի, որ կյանքը բումերանգ է և մի օր էլ ինքը կարող է ուշադրության, հոգատարության կարիք ունենալ: Ասում եմ՝ «ո´չ» անտարբերությանը:

esyes.am 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» պայքարում է քառագլուխ ուժի դեմ
Ամենադիտված