Պատգամավորը պետք է բարիության խորհրդանիշ լինի, այլ ոչ թե «սարսափ» առաջացնի
Բլոգոսֆերա
Կարեն Թումանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Պատգսմավորը պետք է բարիության խորհրդանիշ լինի, այլ ոչ թե «սարսափ» առաջացնի:
Ամբողջ աշխարհում մարդիկ ''ապաստան'' են գտնում իրենց երկրի պատգամավորների մոտ, իսկ մեր մոտ, որպեսզի հանկարծ նրանց ջղայնությունը իրենց վրա չթափվի, մարդիկ ուղղակի խուսափում են որոշ պատգամավորներից: Դեռ Հին Հռոմում հայտնի էին դեպքեր, երբ խեղճ մարդիկ հայտնվելով անելանելի վիճակում իրենց ''պռովինցիաներից'' ոտքով ճանապարհ էին ընկնում դեպի Հռոմ և խնդրանքով դիմում էին որևէ սենատորին, այսինքն մեր լեզվով ասած պատգամավորին…:
Եվ գիտեք, թե, ինչն է հետաքրքիր, դա այն է, որ մեծ մասամբ նրանք ստանում էին այն օգնությունը, որի համար ճանապարհ էին ընկել:
ացի դրանից հարկ է նշել, որ սենատում քննարկումների ժամանակ շատ և շատ սենատորներ անընդհատ բարձրացնում էին անապահովների խնդիրները, ըստ պատմաբանների այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նրանք հատուկ մասնագիտացված էին այդ ուղղությամբ: Նույնիսկ Հռոմի կեսարները շատ անգամ ընդառաջ էին գնում անապահովության հաղթահարման ուղղությամբ նրանց հետողական առաջարկվող լուծումներին:
Իսկ հիմա Հին Հռոմից վերադառնանք մեր երկիր Հայաստան և տեսնենք , թե, ինչպես է անապահովների մասին մտածում ՀՀ ԱԺ-ը պատգամավորներից մեկը, հանրությանը քաջ ծանոթ, Մհեր Սեդրակայնը'-«Հո չեն գնում էնդեղ նախարարներ աշխատում, կամ վարչության պետեր աշխատում, գնում են բանվորության, մնացեք էստեղ արեք էդ բանվորությունը» ,-այ, այս կերպ է պատասխանել նա Ա1+ -ի արտագաղթին վերաբերող հարցին:
Հ.Գ –Ինձ թվում է մեկնաբանությունները այստեղ ավելորդ են, բայց մի բան հաստատ կարող ենք եզրակացնել, որ վերոհիշյալ սենատորների և Մհեր Սեդրակյանի միջև ոչ մի զուգահեռներ չկան և չեն կարող լինել, քանզի դրանք տարբեր տեսակներ են և ժամանակը այստեղ ընդհանրապես կապ չունի»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան