Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ
Սպորտ
Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
60 կգ քաշային կարգի եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշը 1:3 հաշվով պարտվել է հնդիկ Սիտենդերին։ Կիսաեզրափակչում Կարմրյանը հաղթել էր ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։
Մրցաշարի սկզբում Կարմրյանը 4-0 հաշվով հաղթել էր լեհ Վիտոլդ Պավլիկին և 5-0 հաշվով՝ ուզբեկ Բեկզոդբեկ Իբրոխիմովին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նույնպես մասնակցել էր մրցաշարին, սակայն մեդալ չէր նվաճել։ Մինչ այդ հայ հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարում նվաճել էին երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան