Պատմական հաղթանակ․ «Արարատ-Արմենիան» առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հաղթանակ է տարել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի»-ի նկատմամբ՝ 2։1 հաշվով։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման ընթացքում հյուրերը հաշիվը բացել են 22-րդ րոպեին՝ Սվիտ Սեսլարի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։
Առաջին խաղակեսի 38-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը տուգանայինից կատարած հեռահար հարվածով հավասարեցրել է հաշիվը։
Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիային» հաջողվել է առաջ անցնել։ 70-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Կառլոս Ֆրանսան՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2։1։
Այս հաղթանակը պատմական է հայկական ակումբային ֆուտբոլի համար, քանի որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում մինչ այս հայկական ոչ մի ակումբ չէր կարողացել հաղթանակ գրանցել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան