Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում 

ԱԺ մշտական հանձնաժողովներն սկսեցին գարնանային նստաշրջանի նախագծերի քննարկումը

Իրավունք

Փետրվարի 1-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված մեկ տասնյակից ավելի օրինագծերի մեծ մասի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

Քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Անահիտ Բախշյանը: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող լրացումը հնարավորություն կընձեռի մի շարք կրթական կազմակերպությունների առավել ակտիվ ներգրավվել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի եւ օլիմպիադաների իրագործմանը:

Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը. այն կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի եւ ՀՀ կառավարության համատեղ մշակած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրինագիծը, որը կարգավորում է գրադարանների ստեղծման, գործունեության կազմակերպման եւ ֆինանսավորման հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է գրադարանների տեսակները, գործառույթները, գրադարանային հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության եւ հանրային գրադարանի հավատարմագրման կարգը, գրադարանների եւ գրադարաններից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները եւ ապահովում գրադարանային գործի զարգացման իրավական հիմքերը: Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Անահիտ Բախշյանի եւ Արտյուշ Շահբազյանի հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Օրինագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը դրական էր:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական ծառայողի հիմնական աշխատավարձը ՀՀ օրենքով սահմանած նվազագույն աշխատավարձին հավասարեցնելու անհրաժեշտությամբ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նման խնդիր կա նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում եւ առաջարկեց հեղինակներին համապատասխան օրենքում եւս փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել՝ օրենքի նախագիծը համալրելով եւս մեկ օրինագծով:

Դավիթ Հարությունյանը քննարկման ներկայացրեց «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» իր, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի հեղինակած օրենսդրական փաթեթը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում են պատգամավորի վարքագծի կանոնները, պատգամավորի շահերի բախումը ծագելու դեպքերը, պատգամավորի կողմից իր եւ (կամ) իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելուն առնչվող դրույթները, ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորի կողմից Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին հակասող գործունեության դադարեցման կարգը, Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի կազմավորման կարգը' ապահովելով էթիկայի հանձնաժողովում ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածությունը, էթիկայի հանձնաժողովի իրավասությունները, էթիկայի հանձնաժողովին դիմելու եւ դիմումների քննարկման կարգը, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պահանջը խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունների դադարման կարգը: Կանոնակարգվում են նաեւ ՀՀ կառավարության կողից անհետաձգելի համարվող օրենքների նախագծերի քննարկման ընթացակարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված օրենքների նախագծերի հետաձգման կարգը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված նախագծերի գրանցման կարգը, ինչպես նաեւ շտկվում են օրենքում արձանագրված մի շարք բացթողումներ եւ հակասություններ:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ հստակեցվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա օրենքի գործողությունը տարածելու հարցը՝ սահմանելով, որ օրենքի գործողությունը տարածվում է միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ կառավարությունը, ողջունելով օրենսդրական նախաձեռնությունը, մի շարք սկզբունքային առարկություններ ունի: Պարոն Մուրադյանը հայտնեց, որ կառավարությունը օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Ամփոփիչ ելույթում Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական փաթեթը կլրամշակվի:

ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Գալուստ Սահակյանի հեղինակած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս քննարկվեց առաջին ընթերցումով: Կարինե Աճեմյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կվերադառնա նորմալ գոտիական ժամանակի, յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրը ժամացույցի սլաքը այսուհետ մեկ ժամով առաջ չի տրվի, անցում չի կատարվի ամառային ժամանակի: Հեղինակի գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխությունը դրականորեն կանդրադառնա, մասնավորապես, մարդկանց առողջության վրա:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված հարցերը կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

Մինչեւ 15, 30, 60 եւ 90 օրերով հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ: Հեղինակի առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» եւ դրան կից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովը քննարկեց ԱԺ «Ժառանգություն», ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին առաջարկը: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց, որ առաջարկությունը քննարկվել է ՀՀԿ խմբակցությունում, իրենք եւս հակված են կազմակերպելու այդ լսումները: Նա նշեց, որ հարցը քննարկվել է նաեւ ԱԺ նախագահի հետ: Պարոն Հարությունյանը ներկայացրեց լսումների աշխատակարգը: Խորհրդարանական լսումները տեղի կունենան փետրվարի 15-ին' ժամը 11.00-ին:

Հանձնաժողովը որոշեց նիստը շարունակել ուրբաթ օրը՝ ժամը 11.00-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը
Ամենադիտված