Երբ Սուրեն Սիրունյանն ասում է, որ պետք չի Եվրադատարան դիմել, ինքն իր վրա է վերցնում այդ հանցագործությունը
Իրավունք
Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, մեկնաբանելով որոշ քաղբանտարկյալների՝ Եվրադատարանից իրենց դիմումները հետ վերցնելը, նշեց, որ ինքը շատ հիասթափված է նման մարդկանցից, որոնց ժամանակին իրենք պաշտպանել էին։ «Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի յոթ քաղբանտարկյալներին չկապեն մեր երեխաների սպանության հետ։ Ու այդ ամենից հետո, Սուրեն Սիրունյանն ասում է, որ պետք չէ Եվրադատարան դիմել, այսինքն՝ ինքն իր վրա է վերցնում այդ հանցագործությունը...», – Լուրեր.com–ի հետ զրույցում նշեց Ալլա Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Սիրունյանի անձին՝ վերջինս նշեց հետևյալը. «Սուրեն Սիրունյանն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, որովհետև նա երբեք էլ քաղաքական գործիչ չի եղել, ու իր տեսակը ես ընդհանրապես չեմ ընդունում»։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում