«Հայկական ժամանակ» -ի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը կալանավորվել է
Իրավունք
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը կալանավորվել է։ Ըստ ոստիկանության՝ նա հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ՝ ինչ-որ քաղաքացու իբր վրաերթի ենթարկելու կասկածանքով: Լուրեր.com-ի աղբյուրները հայտնում են, որ նա այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժանմունքից տեղափոխվում է Նուբարաշենի ՔԿՀ։
Հայկ Գևորգյանն այսօր աշխատանքի չի ներկայացել. տանից դուրս գալուն պես, ըստ լուրերի, քաղաքացիական շորերով անձինք ոլորել են նրա ձեռքերն ու տարել անհայտ ուղղությամբ։
Մանրամասները ճշտվում են։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում