Ոստիկանությունում հաստատում են Հայկ Գևորգյանի կալանավորման մասին լուրը
Իրավունք
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը Լուրեր. com-ի հետ զրույցում հաստատեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի՝ կալանավորված լինելու մասին լուրը։
«Հայկ Գևորգյանը կալանավորվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի և 244 հոդվածի հիման վրա»,-ասաց նա։
Մեր այն հարցին, թե ինչու է որպես խափանման միջոց ընտրվել կալանքը, Ահարոնյանն ասաց, որ այս պահին նա զերծ է մնում մեկնաբանություններից։ Իսկ հարցին, թե եթե Գևորգյանը գտնվել է հետախուզման մեջ, ինչո՞ւ ավելի վաղ չի կալանավորվել, Ահարոնյանն ասաց. «մանրամասների մասին՝ ավելի ուշ։ Ես դեռ պետք է քննիչի հետ խոսեմ»։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Հայկ Գևորգյանը կալանավորվել է այսօր։ Ըստ ոստիկանության՝ նա հունվարի 23-ից գտնվել է հետախուզման մեջ՝ ինչ-որ քաղաքացու իբր վրաերթի ենթարկելու համար։
Հատկանշական է, որ Հայկ Գևորգյանը հունվարի 23-ից մինչ օրս ինչպես միշտ հաճախել է աշխատանքի, իսկ երեկ ներկա է եղել Կառավարության նիստին։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում