Դատարանը Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար դիմել է Փաստաբանների պալատ
Իրավունք
Լուրեր.com-ին հայտնի դարձավ, որ Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստների դատավարության ժամանակ դատարանի դահլիճը լքելու փաստի կապակցությամբ դատարանը փաստաբան Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել է Փաստաբանների պալատ։
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը դատարանի դահլիճից հեռացրել էր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչից հետո փաստաբան Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ դատավորի անաչառության հարցը քննարկելու վերաբերյալ ու հեռացել էր դատարանի դահլիճից այն հիմնավորմամբ, որ առանց իր պաշտպանյալի նիստին ներկա գտնվել չի կարող։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում