Հետախուզվողները հայտնաբերվեցին
Իրավունք
Փետրվարի 3-ին՝ ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխել 1991 թ. ծնված Հարություն Մկրտչյանին, որը 2008 թ. հոկտեմբերի 13-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, այն է՝ գողությունը, որը կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: Խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում:
Փետրվարի 3-ին՝ ժամը 08.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի 16-րդ թաղամասի մի բնակարանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սահակ Աբրահամյանին, որը ս/թ փետրվարի 2-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում