Նիկոլ Փաշինյանը Հայկ Գևորգյանի հարցով երկրորդ ասուլիսն է հրավիրում
Հասարակություն
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություն է զետեղել առ այն, որ այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 16:00 «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում տեղի կունենա թերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի ձերբակալության և ոստիկանության կողմից նրան վերագրվող մեղադրանքի կապակցությամբ իր երկրորդ ասուլիսը:
Հիշեցնենք, որ Հայկ Գևորգյանը կալանավորվել է փետրվարի երեքին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի առաջին մասի և 244 հոդվածի հատկանիշներով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում