Հայկ Գևորգյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Իրավունք
«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատախազը որոշում է կայացրել փոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Հայկ Գևորգյանը կազատվի կալանքից։
Նման որոշումը հիմնավորվել է նրանով, որ Հայկ Գևորգյանը մեղադրվում է ոչ ծանր հանցանք կատարելու մեջ, ինչպես նաև նախկինում դատապարտված չի եղել:
Ըստ դատախազության՝ հաշվի առնելով վերոնշյալը՝ բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Հայկ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հայկ Գևորգյանին միանգամից ազատ են արձակելու Նուբարաշենի ԺՊՄ-ից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ