ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ին Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում 

Անթեղված սպասումներ

Հայկական Մամուլ

Ամառը հանդարտ չէր: Ճիշտ է, մեր քաղաքական գործիչների մեծ մասը մուշ-մուշ հանգստացավ ու դեռ հանգստանում է տարբեր դուբայներում եւ նիցցաներում, սակայն նրանց «վաստակած» հանգիստը հեռվից-հեռու խռովում էին Երեւանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի թանկացման բողոքը թեժ պահող ակտիվիստները, ընդունվելուց բավական ժամանակ հետո հանկարծ ու գենդերային հավասարության մասին օրենքում ազգի հանդեպ սպառնալիք հայտնաբերած զույգուկենտ գործիչները` օրումեջ իրենց ասուլիսներով ու կայքերին տված խորիմաստ հարցազրույցներով ազգիս ընտանեկան արժեքների կորուստով խիստ անհանգիստ, եւ ինչպես հակաարեւմտամետներն են համոզված, արեւմտյան արժեքներին ուղղված հակագենդերային նոկաուտով: Եվ ապա Լավրովին սիկ... արած Ադրբեջանի նախագահի արարողակարգի աշխատակիցն` իր խիստ նենգ, հեռահար, հայկական արմատներին ուղղված դավադրությամբ: Այն աստիճան, որ մի պահ մոռացվել էր եվրոպական ու եվրասիական «եւ-եւ, կամ-կամի»` արհեստական թե իրական վեճը` գոնե մինչեւ աշուն, մինչեւ որ երեկ Ստյոպա Սաֆարյանը քնից հանեց թեման:

Ադրբեջանին ռուսների ծախած «Սմերչի» մասին էլ մոռանում էին` մեկ էլ, ըհը, մերոնք մատ արեցին ռուսներին ու ադրբեջանցիներին չինական «Սմերչով»` Չինաստանից ձեռքբերված գերժամանակակաից համազարկային հրթիռային նոր համալիրով. AR1A-ն կարող է գործադրվել մինչեւ 130 կիլոմետր հեռավորության վրա, սա մի կողմից գերժամանակակից եւ հզոր զենքով ապահով զգալու տարբերակն է, զինված ենք, ուրեմն` «Սմերչի» դեմ ավելի լավ «Սմերչ»:

Մյուս կողմից` էսքան զենքով հագեցած տարածքի առումով արժե մտահոգվել, ու Կոմանդոսը` մեր փորձված զորավար Արկադի Տեր-Թադեւոսյանը, որ մտահոգվում է, մյուսներս պիտի մտահոգվենք ու մտահոգվենք:

Մի պարադոքսալ վիճակ է ստեղծվել` հասարակությունը հիասթափվել է բոլորից` նախ իշխողներից, հետո ընդդիմադիրներից: Բայց հիմա երկրորդ շրջանն է սկսում իր հույսերի գեներացման ու կրկին պտտեցնում է հայացքը` նորից գույքագրելով ունեցածը, ու նորից փորձելով հասկանալ` ո՞ւմ հետ հույս կապի: Սա փոքր շրջան է լինելու, հանրությունն այլեւս շատ երկար չի տրվի քյանդրբազություն անողների խաղերին` փորձ ունի, ու կորոնի նորերին (արդեն այդ որոնումները երեւում են): Հիմա էլ զարմանքով կարելի է արձանագրել, որ հասարակության բավական հայտնի դեմքեր իրենց հայացքները կրկին ուղղում են երկրի նախագահին (չնայած դիտարկումները հակառակ ենթադրությունների տեղիք պետք է տային): Այսինքն նախորդ տարիներին հատած հույսը պահպանել է իր փշուրները, մարդիկ մտածում են, որ երկրի նախագահն այլ ելք չունի` բացի նրանից, որ ի վերջո պետք է փոխի երկրում իրերի դրությունը, վերակենդանացնի մարդկանց մեջ հույսը: Դա նրանից սպասվել է եւ անցյալ նախագահական ժամկետին դեռ: Հիմա վերջին հնարավորությունն է` ե՛ւ նախագահի, ե՛ւ հասարակության համար: Ճիշտ է, նախագահը հասարակության սպասումը կարող է իրացնել` հաղթահարելով իր շրջապատի, իր շրջանակի մարդկանց դիմադրությունը, շահամոլությունն ու ագահությունը, սակայն նա այլ ընտրություն չունի. կամ պետք է շարունակի իներցիան ու գոհացնի միայն իր շրջապատին, դրանով իսկ ավելի անջրպետվելով հանրությունից եւ նախագահի ինստիտուտը վտանգի տակ դնելով, կամ պետք է հաղթահարի այդ շրջապատը, նրանց շահերը հաճախ ստորադասելով, նրանց դիմակայության պայմաններում փորձի մաքրել նախագահի ինստիտուտը իր շրջապատին պատած արատների ստվերներից եւ մեջքին ունենա հանրությանը: Ավելի լավ է մեջքին ունենալ հանրություն, քան երկրի երակը մտած օլիգարխիա, որից երկիրն ու ազգը վաղուց են սահմանազատվել: Շատ մեծ ընտրության հնարավորություն չունի նախագահը, եւ ոչ էլ մեր երկիրն այլեւս շատ ժամանակ ունի` արտաքին մարտահրավերներին դիմակա: Հուսով ենք` նա շատ լավ հասկանում է սա եւ մամուլի այս հրապարակումը եւս գուցե հասնի նրան ու հիշեցնի իր դժվարին ընտրության, ժողովրդի սպասման մասին: Հակառակը` ժողովրդի անհուսությունն է եւ երկրի աննախանձելի վիճակը:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ
Ամենադիտված