Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահի հետ
Քաղաքական
Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Ավելի վաղ վարչապետը հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Հիշեցնենք, որ վարչապետը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա նաև այլ երկրների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից