Ուռուցքաբանը նշել է՝ որ մթերքների չարաշահումը կարող է բարձրացնել քաղցկեղի վտանգը
Հասարակություն
Քաղցկեղից լիարժեք պաշտպանող առանձին մթերքներ գոյություն չունեն։ Այս մասին Life.ru-ի հետ զրույցում հայտարարել է ուռուցքաբան Եվգենիա Բեժանովան։
Բժշկի խոսքով՝ որոշ բուսական մթերքներ, այդ թվում՝ հատապտուղներն ու խաչածաղկավոր բանջարեղենը, կարող են ունենալ հակաքաղցկեղային հատկություններ, սակայն լաբորատոր հետազոտությունների նման արդյունքները չեն նշանակում, որ դրանց օգտագործումը երաշխավորված պաշտպանում է հիվանդությունից։ Ավելի մեծ նշանակություն ունեն ընդհանուր հավասարակշռված սննդակարգը, առողջ քաշի պահպանումը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։
Բեժանովան խորհուրդ է տվել սահմանափակել ալկոհոլի և վերամշակված մսամթերքի օգտագործումը։ Նրա խոսքով՝ երշիկեղենի, նրբերշիկների, բեկոնի և խոզապուխտի օգտագործումը կապված է հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի բարձր ռիսկի հետ։ Կարմիր միսը, ըստ մասնագետի, ամբողջությամբ բացառելու անհրաժեշտություն չկա, սակայն այն պետք է օգտագործել չափավոր՝ հնարավորինս խուսափելով նաև ուժեղ տապակված կամ այրված մսից։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից