ՌԴ-ն պատրաստ է քննարկել Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու վերականգնումը․ Միրզոյան
Քաղաքական
Ռուսաստանցի գործընկերները պատրաստ են քննարկել Հայաստանից դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցերը։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պարզաբանել է, որ խոսքը երկաթուղու վերականգնման նախագծում արվող ներդրումների մասին է։ Միրզոյանը հավելել է, որ համապատասխան ազդակները ստացել է մի քանի օր առաջ։
Նրա խոսքով՝ մանրամասները կախված կլինեն նախագծի իրականացման պայմաններից։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը