Լիոնել Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։ Ֆուտբոլիստը սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ տևական մտորումներից հետո կայացրել է այս դժվարին որոշումը՝ ընդգծելով, որ եկել է հարմար պահը ճանապարհը երիտասարդ սերնդին զիջելու համար։
Մեսսիի խոսքով՝ ազգային թիմում անցկացրած 20 տարիների ընթացքում ինքը ներդրել է առավելագույն ջանքերը։ Հարձակվողը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, ընտանիքին, մարզիչներին, խաղընկերներին և հավաքականի անձնակազմին՝ տարիների աջակցության համար՝ հավելելով, որ այսուհետ հավաքականին կաջակցի որպես երկրպագու։ Ֆուտբոլիստը նաև հստակեցրել է, որ այս որոշմանը վերջնականապես հանգել է վերջին եզրափակիչից և ընտանեկան իրադարձություններից հետո։
Արգենտինայի ընտրանու կազմում Լիոնել Մեսսին նվաճել է գլխավոր միջազգային տիտղոսները։ Նա դարձել է 2022 թվականի աշխարհի չեմպիոն, 2021 և 2024 թվականների Ամերիկայի գավաթակիր, 2022 թվականի Ֆինալիսիմայի հաղթող, ինչպես նաև 2008 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը