Ռուսաստանում հայտարարել են Ուկրաինայում հարվածների նոր մարտավարության անցնելու մասին
Քաղաքական
Ռուսական ուժերը Ուկրաինայում կետային և առանձին հարվածներից անցել են համակարգված գործողությունների, որոնց ընթացքում հարվածները հասցվում են մի քանի ալիքով։ Այս մասին MK.RU-ի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Վասիլի Դանդիկինը։
Նրա խոսքով՝ նոր մարտավարության շրջանակում միաժամանակ և հաջորդաբար կիրառվում են անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Դանդիկինը պնդում է, որ նման ինտենսիվությունը մեծացնում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ծանրաբեռնվածությունը՝ ստիպելով ընտրել, թե որ թիրախները խոցել։
Ինչպես նշում է աղբյուրը, ռուսական ուժերը հինգերորդ օրն անընդմեջ ԱԹՍ-ներով հարվածներ են հասցնում Ուկրաինայի տարբեր շրջանների օբյեկտներին։ Օգոստոսի 31-ի գիշերը հարվածներ են գրանցվել, մասնավորապես, Կիևի, Օդեսայի, Վոլինի, Նիկոլաևի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը