Ի՞նչ մղումներ ունի ՀՀԿ–ն և ի՞նչ մղումներով է ԲՀԿ–ն տապալել աղմկահարույց նախագիծը
Իրավունք
«Կանխիկ գործառնությունների սահմանափակման» մասին օրենքի նախագծի տապալումը ԱԺ–ում դարձել է հասարակական–քաղաքական շրջանակների քննարկման հիմնական թեման։ Բայց քննարկման նյութը ոչ թե օրենքի բովանդակության դրական կամ բացասական կողմերն են, այլ ներքաղաքական ինտրիգը՝ ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով ԲՀԿ–ն տապալեց օրենքի քվերակությունը. ո՞ւմ դեմ էր սա ուղղված՝ Սերժ Սարգսյանի՞, կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի՞, թե՞ կոալիցիոն գործընկերոջ դեմ։ Սրանք գուցե կարևոր հարցադրումներ են քաղաքական գործընթացների համատեքստում, բայց շատ ավելի կարևոր է օրենքի բովանդակային քննարկումը։
Քիչ առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով օրենքի բովանդակությանը, գրել է.
«1. Առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ և սննդամթերք այսօր մեծածախի զգալի մասը տալիս է թղթում առկա գնի և իրական գնի տարբերությամբ: Հետևաբար ոչ մի մանրածախ չի կարող անկանխիկ գործարքնել անել։
2. Շատերը այսօր, ելնելով տնտեսական ծանր պայմաններից, սեփական տնտեսությունը վարում են ոչ միայն կանխիկով, այլ ապառիկով:Այդ մարդիկ օրենքի ընդունման դեպքում կհայտնվեն անելանելի դրության մեջ: Միթե՞ ՀՀԿ-ական մեր գործընկերներն այս մասին էլ չգիտեն:
3. Հայաստանում ներդրված չեն օրենքը սպասարկելու համար բավարար տեխնիկական միջոցներ, և քաղաքացիներն ընկնելու են անհարմար քաշքշոցի մեջ և ծախսելու են հավելյալ գումարներ:
4. Բոլոր այս խնդիրները միայն ավելացնելու են կոռուպցիոն ռիսկերը և չեն նպաստելու բիզնես միջավայրի բարելավմանը:Եթե իհարկե մեր գործընկերները նման ազնիվ մղումներ ունեն»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում