Վահե Գրիգորյանի դեմ հարուցված կարգապահական վարույթն արդեն Փաստաբանների պալատում է
Իրավունք
Փաստաբան Վահե Գրիգորյանի դեմ կարգապահական վարույթի ընթացքի մասին տեղեկություններ ստանալու նպատակով Լուրեր.com-ը զրուցեց Վահե Գրիգորյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ որոշումն ուղարկվել է Փաստաբանների պալատ, սակայն դեռ նորություն չկա։
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին տեղի ունեցած դատական հերթական նիստի ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը դատարանի դահլիճից հեռացրել էր քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, ինչից հետո փաստաբան Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել՝ դատավորի անաչառության հարցը քննարկելու վերաբերյալ ու հեռացել էր դատարանի դահլիճից այն հիմնավորմամբ, որ առանց իր պաշտպանյալի նիստին ներկա գտնվել չի կարող։ Փաստաբանի այդ քայլից հետո դատարանը Վահե Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել է Փաստաբանների պալատ։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում