Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին 

ՀՀ կառավարությունն ԱԺ–ին է ներկայացրել հակասահմանադրական նոր օրինագիծ

Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր Ազգային Ժողովում ներկայացրել է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծ:

Համաձայն օրենքի նախագծի, արտակարգ դրությունների ժամանակ Զինված ուժերը կարող են միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ծագած խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների միջոցով:

«Այսինքն, պաշտպանության ուժերը պահեստային ուժերն են, երբ առկա է այդ իրավիճակը, հայտարարված է արտակարգ դրություն: Բայց եթե սպառնացող վտանգները հնարավոր է չեզոքացնել ոստիկանության կամ Ազգային անվտանգության ուժերի միջոցով, ապա պաշտպանության զորքերը սրանց որևէ մասնակցություն չեն ունենալու: Այն դեպքում, եթե որոշվի, որ այդ ուժերը բավարար չեն այդ խնդիրների լուծման համար, այդ դեպքում միայն հնարավոր կլինի դա կիրառել: Այսպիսին է նաև միջազգային փորձը», – նշել է Թովմասյանը:
Միևնույն ժամանակ, Թովմասյանը չի բացառել, որ այստեղ կարող է հարց առաջանալ, թե արդյոք ՀՀ Սահմանադրությունը թույլատրում է պաշտպանության ուժերի օգտագործումը այս նպատակներով:

«Կանխելով նման հարցը՝ ասեմ, որ 2005 թվականին Սահմանդրության մեջ զետեղվեց հոդված, համաձայն որի ՀՀ Զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Ուղղակիորեն այս պարագյում արտակարգ դրության պայմաններում կա վտանգ նաև պետության անվտանգությանը և այս ուժերի օգտագործումը ուղղակիորեն համաչափ է, և բխում է Սահմանադրությունից», – ասել է նախարարը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը անթույլատրելի է համարել նախագիծը' նշելով, որ «մենք մեկ անգամ արդեն տեսել ենք 2008 թվականին, թե ինչ վտանգ է առաջանում»:

«Եթե ծավալները այնպիսին են, որը իսկապես համազգային չէ, ապա ոստիկանության և անվտանգության ուժերով շատ հանգիստ կարելի է դա կառավարել:

Հասարակության մասին է խոսքը գնում և ոչ թե ինչ-որ մի ահաբեկչական խմբի, կամ կրոնական, կամ ազգային: Առավել ևս Հայաստանում, որ 98 տոկոսից ավելը հայեր են, ըստ էության, մոնոէթնիկ ենք, այսպիսի խնդիր վատ երազում էլ չեմ պատկերացնում: Ցանկացած պարագայում այստեղ հստակ խոսքը գնում է միայն նրա մասին, որ իշխանությունը պահեն: Էդ դեպքում միանշանակ է, որը բանակը խառնել, ոը նաև հենց էդ բողոքող զանգվածի զավակներն են ծառայում, միանշանակ անընդունելի է, և բանակի խառնվելը կարող է կրքերը շատ ավելի բորբոքել», – ասել է պատգամավորը:

Արմեն Մարտիրոսյանին ի պատասխան՝ Թովմասյանն ասել է. «Աստված տա, որ դուք վատ երազներ չտեսնեք և այդ վատ երազները երբևէ իրականություն չդառնան: Պետության ներսում իրավունքների պաշտպանության երաշխիքները բավական հստակ ամրագրված են, և եթե ձեր ասած պարագայում մենք գործ ունենք իշխանության զավթման հետ, որը քրեորեն պատժելի արարք է, ապա այս պարագայում ևս գործում են այն ստանդարտ երաշխիքները, որոնք կան:

Ինչ վերաբերում է բանակի օգտագործմանը, հստակ սահմանվում է, որ բանակը կարող է օգտագործվել միայն այն պարագայում, երբ որ Ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը ի զորչու չեն իրենց առջև դրված այդ խնդիրները լուծելու», – ասել է Թովմասյանը:
Որպես օրինակ նա նշել է 1994 թվականի Չեչնիայի դեպքերը, երբ ռուսաստանյան տվյալ տարածք հատուկ ռեժիմ է մտցվել:
«Ես չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, կամ Աստված չարասցե, որ Հայաստանում երբևէ նման իրավիճակ ստեղծվի: Բայց նման զարգացումների պարագայում, ըստ էության, անխուսափելի է պաշտպանության զորքերի օգտագործումը ևս: Բայց այս օրենքը ձեր մտահոգությունը, կարծում եմ, պետք է փարատի: Եթե չի փարատում, կգտնենք այդ ձևակերպումները համաչափության սկզբունքի ավելի հստակ ամրագրման առումով, որ պետք չէ հրանոթով ծիտ որսալ», – ասել է ՀՀ Արդարադատության նախարարը, հաղորդում է Epress.am-ը։

Ավելացնենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածի՝ «Հայաստանի Հարապետության Զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ամենադիտված