Ընտրակարգերի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու առաջարկն անհիմն է ու ժամանակավրեպ. Գրիգոր Մուրադյան
Իրավունք
Այսօր Կառավարության նիստի ընթացքում մերժվեց ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ խորհրդարանում քննարկումներ կազմակերպելու առաջարկը:
Առաջարկի վերաբերյալ քննարկում անցկացնելն անհիմն որակեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը՝ համարելով, որ հարյուր տոկոսանոց համամասնականի անցումն այսօր գործնականում անհնար է։ Մուրադյանը հավելել է, որ ընտրակարգի տիպը էական ազդեցություն չունի ընտրությունների ելքի վրա։
Հիշեցնենք, որ օրինագծի առաջարկի հեղինակները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն և ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն են: Բացի Դաշնակցությունից և «Ժառանգություն»-ից, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելուն կողմ են արտահայտվել նաև Հայ ազգային կոնգրեսն ու «Ազատ դեմոկրատներ»-ը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում