Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է Եվրոպային Կիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարություն ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնում Չլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում 34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. Փաշինյան Ամերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբան ԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինի Բաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբ Չինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքում 

Ինչպես են ԱԺ-ում քվեարկում հակասահմանադրական օրինագիծը...

Իրավունք

Երեկ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության է դրվել Ազգային ժողովում:

Հիշեցնենք, որ, համաձայն նախագծի, արտակարգ դրությունների ժամանակ Զինված ուժերը կարող են միջամտել իրավապահ մարմինների գործողություններին, եթե ծագած խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների միջոցով:

Քվեարկությունից առաջ «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը պահանջել է հաշվել դահլիճում ներկա պատգամավորներին' պնդելով, որ քվորում չկա: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ քվորում կա, և քվեարկությունը սկսվել է:
Օրինագծին կողմ են քվեարկել 131 պատգամվորներից կեսից ավելին' 67-ը, դեմ քվեարկողներ չեն եղել: Քվեարկության ժամանակ դահլիճում ներկա «Ժառանգության» միակ ներկայացուցիչ Լարիսա Ալավերդյանը, ով, հավանաբար, չի հասցրել քվեարկել, դիմել է ՀՀԿ-ական պատգամավոր Արեգ Ղուկասյանին՝ ասելով. «Պարոն Ղուկասյան, դուք ուրիշի տեղն եք քվեարկում»:

Քվեարկությունից հետո Ալավերդյանը շարունակել է վրդովված խոսել՝ հայտարարելով. «Կարող եք հաշվել, այս պահին դահլիճում 67 մարդ չկա»:

Նա զայրացած դուրս է եկել դահլիճի, ապա, քիչ անց վերադառնալով, ասել է. «Այստեղ, հավանաբար, մարդիկ կան երկու գլուխ ունեն»:
«Մարդիկ էլ կան' զրո գլուխ ունեն», – հակադարձել է Ղուկասյանը:

Վերջինս դուրս է եկել դահլիճից, որից հետո լրագրողները հարցրել են ՀՀԿ-ականին՝ ինչու էր նա քվեարկում ուրիշի փոխարեն: Ղուկասյանը պնդել է, որ ինքը ուրիշի փոխարեն չի քվեարկել, սակայն լրագրողներն ասել են, որ տեսել են այդ պահը:
«Ես ամեն ինչ դահլիճում ասացի», – նշել է Ղուկասյանը և հեռացել:

Լրագրողները նկատել են նաև, որ ՀՀ Առողջապահության նախկին նախարար, անկուսակցական, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը քվեարկել է միանգամից երեք մարդու փոխարեն: Սակայն նա նույնպես նշել է, որ ուրիշի փոխարեն չի քվեարկել և ժպտալով դիմել է լրագրողներին. «Ինձ բժշկությունից հարցեր տվեք»:

Լրագրողների հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասել է, որ ինքը չի տեսել, որ մեկը մյուսի փոխարեն քվեարկում է, բայց ամեն դեպքում վատ է վերաբերվում միմյանց փոխարեն քվեարկելու գաղափարին: Շարմազանովի խոսքով' ընտրությունները մոտենում են, այդ իսկ պատճառով էմոցիաները շատ են:

Նշենք, որ մինչ քվեարկությունը Ազգային ժողովում խոսել է Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով՝ ինքը երեկվանից հետևել է, թե մամուլում ինչ կարծիքներ և քննարկումներ են եղել նախագծի շուրջ:

Պատասխանելով մամուլում հնչած այն հարցին, թե ինչու է նախագիծը ընտրություններից առաջ քաշվել՝ Թովմասյանը նշել է, որ «դա արվում է այսօր, որպեսզի բոլոր հարաբերությունները որոշակիացված և կարգավորելի լինեն»: 

Թովմասյանի խոսքով՝ նախագծի հետ կապված բավական շատ է խոսվել արտակարգ դրության ժամանակ բանակի օգտագործման մասին:
«Բանակը որպես բանակ հանդես չի գալու: Ներքին գործերի կանոնակարգն է տարածվելու նրանց վրա», – հնչող կարծիքներին պատասխանել է Թովմասյանը:

Նա նաև հավելել է, որ արտակարգ դրությունը շատ ավելի բարձր ինստիտուտ է և բացարձակ կարող է պայմանավորված չլինել քաղաքական գործընթացներով և բանակի օգտագործումը կապել միայն քաղաքական երևույթների հետ, տեղին չէ, հաղորդում է Epress-ը։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում. Մերցը զգուշացնում է ԵվրոպայինԿիմ Չեն Ընը միջուկային կարգավիճակի ժխտումը համարել է պատերազմի հայտարարությունՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՀյուսիսատլանտյան դաշինքի աշխատակիցը հայտնվել է լրտեսության գործի կենտրոնումՉլիցենզավորված խաղային կայքերը կարգելափակվեն երկու աշխատանքային օրվա ընթացքում34 երկիր և Եվրամիությունը համատեղ պահանջ են ներկայացրել Ռուսաստանին TRIPP-ը կստեղծվի ՓԲԸ-ի ձևով․ ԱՄՆ-ը կունենա 74%, ՀՀ-ն՝ 26% բաժնեմաս. ՓաշինյանԱմերիկյան կոնսորցիումը 10 միլիարդ դոլարով ձեռք կբերի «Լուկօյլի» միջազգային ակտիվները Հնարավոր է՝ Դավիթին ընտրություններից չեզոքացնեն․ Վճռաբեկը տարօրինակ արագ վճիռ է կայացրել. փաստաբանԱՄՆ դեսպանությունը երկու օր փակ կլինիԲաղդադը պատրաստվում է վերահսկողություն հաստատել Քրդստանի նավթային հանքավայրերի նկատմամբՉինաստանը պատմական քայլ է կատարել տիեզերական մրցավազքումՍաուդյան Արաբիայի և հութիների հակամարտությունը նոր թափ է հավաքում Սենսացիա են սարքել․ քաղաքացիությունից զրկելու դրույթ կա ժողովրդավարական սահմանադրություններումՏիգրան Արզաքանցյանը ստանձնել է «Մերգելյան ինստիտուտ»-ի տնօրենի պաշտոնըՌուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ մարզում հոսանքազրկումներ ենՆոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըԵրկխոսություն, փորձի փոխանակում և նոր կապեր՝ մեկ հարթակում․ միջազգային ֆորում՝ ՔիշնևումԵգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 31 մարդ է զոհվել ՀՀ-ն և Վրաստանը տարեկան տասնյակ կալանավորների են փոխանակումԿիևը հայտարարել է ռուսական հինգ ռազմական ինքնաթիռի խոցման մասինՈւկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Ստավրոպոլի երկրամասում Հյուսիսային Կովկասը սնուցող էլեկտրակայանի վրա Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են իրականացնել գերիների խոշոր փոխանակումՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՀորմուզի նեղուցում իրավիճակը սրվում է. Իրանը զգուշացնում է նավերինՆերդիրներն ապահովում են զինծառայողի կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը․ հայտարարությունԹրամփը նոր մաքսատուրքեր է պատրաստում Չինաստանի և Եվրոպայի դեմՏոնոյանին առաջադրված նոր մեղադրանքը կապված է 18 հազար անորակ կոշտ բալիստիկ ներդիր ձեռք բերելու հետԵվրոպայում ֆինանսական նոր պայքար է սկսվում՝ Ուկրաինայի հարցովՔուշները հայտարարել է Ռուսաստանի և Եվրոպայի միջև կապի ուղիներ հաստատելու ԱՄՆ-ի մտադրության մասին Թրամփն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել են ՌուսաստանինԳեղաշենցինե՛ր ջան, շնորհակալ ենք ձեր ջերմության, վստահության և աջակցության համար. Միասին՝ վստահ առաջ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու Փաշինյանին ու Ալիևին․ ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՀաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞րՏարիներ առաջ ՔՊ-ն ընդվզել է հռչակագիրը հանելու առաջարկի դեմ Հեղինակն իրավաբան չէ եւ հայ չէԿալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրինՉեն տրվել Փաշինյանի շանտաժինԱրտաշատի համայնքապետարանից շուրջ 28 մլն դրամ է վճարվել խորհրդատվական ծառայությունների անվան տակԻնչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբԻնչու են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալները ցուցմունք փոխումՎերջնագրից առաջ՝ շրջագայություն ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին նպատակ կա քննիչ հանձնաժողով հրավիրել․ իշխանությունները պատրաստվում են եկեղեցու հարցով բաց նիստի․Հայաստանը չունի Երդվյալ ատենակալների դահլիճ. ի՞նչ լրացուցիչ ծախսեր է պահանջում նախագիծըՆավթի 2027-ի քվոտաները դեռ բաց են․ Նովակը նշել է գնահատման վերջնաժամկետըՉիպերի շուրջ վեճը հասել է Պեկին․ Չինաստանը Նիդերլանդներից հստակ կանոններ է պահանջումՄերցը Բունդեսթագում պաշտպանել է Կիևին օգնությունը․ նրա խոսքով՝ Ռուսաստանն ավելին է ուզումԱբու Դաբիից Էր Ռիադ և Դամամ թռիչքները Etihad-ը չեղարկել է մինչև նոյեմբերի 30-ը
Ամենադիտված