«Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը
Իրավունք
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունում գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ծառայությունների պատասխանատուները:
Փետրվարի 13-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, ում կարող եք հարցեր ուղղել Երևան քաղաքում տեղադրված տեսախցիկների և արագաչափ սարքերի գործունեության, արձանագրած իրավախախտումների, ինչպես և հիշյալ սարքերի շահագործման վերաբերյալ:
Հարցերը կարող եք ուղղել ժամը 15.00-ից մինչեւ 16.30-ը՝ 59-60-54 հեռախոսահամարով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում