Հացպանյանը հույս ունի, որ իրեն վերջապես քաղաքացիություն կշնորհեն
Իրավունք
Երեկ դատարանում տեղի ունեցավ նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի՝ Հայաստանում կացության իրավունք ստանալու գործով դատական վերջին նիստը։
Փետրվարի 27-ին ժամը 14:00-ին կկհրապարակվի դատարանի վճիռը։ «Պատասխանող կողմը՝ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը չի կարողանում որևէ փաստարկ բերել, թե ինչու են ոտնահարում՝ Հայաստանում ապրելու իմ իրավունքը։ Ես Հայաստանում ապրելու իմ իրավունքի բոլոր հիմնավորումները դատարանում ներկայացրել եմ»,– Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով. «Հիմա ես չգիտեմ՝ ինչ վճիռ կկայացնեն, պարզապես հույս ունեմ։ Այդքանը»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ