Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին 

ԱՀԱԶԱՆԳ. Հրազդանի քաղաքապետի ընտրություններում խախտվում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը

Իրավունք

Վաղը Հրազդանում քաղաքապետի ընտրություններն են, ու արդեն այսօր արձանագրվել է ընտրական գործընթացի լուրջ խախտում: Ընտրական տեղամասերում, պարզվել է, բացակայում են դրոշմակնիքները, որոնցով պետք է կնքվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անձնագրերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ ընտրական օրենսգրքի կոպտագույն խախտում, որը կարող է բազմակի քվեարկությունների միջոցով զանգվածային ընտրակեղծիքների պատճառ դառնալ:

Դրոշմակնիքների բացակայության փաստի առիթով Հայ ազգային կոնգրեսի անդամ, քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից, հղում անելով նոր ընտրական օրենսգրքի եզրափակիչ դրույթներին, ըստ որոնց՝ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ կետը օրենսգրքի հրապարակումից հետո ուժը կորցրած է համարվում, որոշում են կայացրել մերժել բողոքը՝ անտեսելով նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի մեկ այլ՝ 4-րդ կետը: Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի հինգերորդ կետում ասված է, որ «անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո' անհետանում»: ԸԸՀ-ում, ահա, իրենց մերժումը բացատրել են նրանով, որ քանի որ 66-րդ հոդվածի 5-րդ կետն այլևս չի գործում, իսկ նույն հոդվածի 5-րդ կետը հաջորդում է 4-րդ կետին, հետևաբար չորրորդ կետը ևս պետք է համարել ուժը կորցրած, ուստի թանաք  ու դրոշմակնիք ընտրական գործընթացում չի պահանջվում:

Նույն ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի չորրորդ կետը, սակայն, իմպերատիվ կերպով պահանջում է դրոշմակնիքի առկայությունը՝ քվեարկության գործընթացի ժամանակ. «Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու անդամը քվեարկության ծրարը կնքում և քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմակնիքի բացակայությունը ստուգելուց և դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելուց հետո: Եթե ընտրողի անձը հաստատող փաստաթղթում առկա է տվյալ ընտրությանը մասնակցելու մասին դրոշմակնիք, ապա հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նախագահի միջոցով տեղեկացնում է հերթապահող ոստիկաններին հանցագործության փորձի մասին, հանում է քվեաթերթիկը քվեարկության ծրարից, ծրարը վերադարձնում քվեաթերթիկ և քվեարկության ծրար հատկացնող հանձնաժողովի անդամին, իսկ քվեաթերթիկին ամրացնելով քվեաթերթիկի ցանկացած մեկ ելունդ' կենտրոնական ընտրականհանձնաժողովի սահմանած կարգով անհապաղ մարում է: Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել (հանձնաժողովի այլ անդամին կամ վստահված անձին ներկայացնել) ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը»: 

Եվ քանի որ Ընտրական օրենսգրքի եզրափակիչ դրույթներում 66-րդ հոդվածի 4-րդ կետի ուժը կորցրած լինելու մասին խոսք անգամ չկա, ուստի այն չի կարող անտեսվել, քանի որ համաձայն ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքի՝ հակառակ դեպքում եզրափակիչ դրույթներում պետք է նշված լիներ նաև 66-րդ հոդվածի 4-րդ կետի ուժը կորցրած լինելու մասին:

Զարմանալի տրամաբանություն ունեն թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները. իրենց պատկերացմամբ՝ եթե եզրափակիչ դրույթներում ուժը կորցրած է ճանաչվել 66-րդ հոդվածի 5-րդ կետը, իսկ այն հաջորդում է 4-րդ կետին, ուստի 4-րդ կետը ևս ինքնըստինքյան պիտի ուժը կորցրած ճանաչվի: Կուռ տրամաբանություն է, ինչ խոսք: Բայց եթե մի պահ ՀՀ Իրավական ակտերի մասին օրենքն էլ մի կողմ թողնենք ու շարժվենք այս ընտրատարածքի ներկայացուցիչների վերոնշյալ տրամաբանությամբ, կարելի է հանգիստ խղճով ուժը կորցրած ճանաչել ոչ միայն 66-րդ հոդվածի 4-րդ, այլև 3-րդ, 2-րդ և 1-ին կետերը ( կարճ ասած՝ ողջ 66-հոդվածը)՝ այդպիսով քվեարկությունը վերածելով խեղկատակության, քանի որ, համաձայնեք, առաջին երեք կետերը ևս նախորդում են 5-րդ կետին…

Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այս ակնհայտ ապօրինի որոշումը Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի փաստաբան Վահե Հովսեփյանը վիճարկել է վարչական դատարանում: Այս պահին վարչական դատարանի դատավորներն անցել են խորհրդակցական սենյակ՝ հայցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ամենադիտված