Հրազդանի թիվ 25/18 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է քվեարկել՝ առանց գրանցվելու
Իրավունք
Հրազդանի թիվ 25/18 ընտրատեղամասում ընտրախախտում է տեղի ունեցել. քաղաքացիներից մեկը փորձել է քվեարկությանը մասնակցել առանց Ընտրական օրենսգրքով կանոնակարգված գրանցման գործընթացի: Քաղաքացու ապօրինի քվեարկությունը կասեցվել է: Լուրեր.com-ի լրագրողին ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Պետիկ Մարգարյանն ասել է, որ տեղի ունեցածը սովորական թյուրիմացություն է: Ընտրատեղամասում Սասուն Միքայելյանի վստահված անձ Ավետիս Ավետիսյանն իր հերթին ասել է, որ ընտրական գործընթացում նկատվում են էական թերացումներ:
Հիշեցնենք, որ այսօր Հրազդանում ընթանում են քաղաքապետի ընտրությունները, որին առաջադրվել են Հայ ազգային կոնգրեսի Սասուն Միքայելյանն ու Հանրապետական Արամ Դանիելյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում