Ես վատ եմ տեսնում. Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
Իրավունք
Լուրեր.com-ի լրագրողը Հրազդանի թիվ 25/01 ընտրատեղամասից հայտնում է, որ ընտրատեղամասում միաժամանակ գտնվել է ընտրությանը մասնակցելու համար տեղամաս եկած 21 քաղաքացի, այնինչ ընտրատեղամասում միաժամանակ 15 քաղաքացուց ավել չի թույլատրվում գտնվել: Երբ լրագրողը ընտրատեղամասի նախագահ Լյովա Օհանյանի ուշադրությունն է հրավիրել այդ փաստի վրա, վերջինս ասել է. «ես վատ եմ տեսնում»: Դրանից հետո ընտրատեղամաս են ներս թողել ևս մի քանի քաղաքացու:
Ինչպես արդեն հայտնել էինք, թիվ 25/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն աչքի է ընկնում ագրեսիվ վարքագծով և չի կանխում ակնհայտ ընտրախախտումները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում