Հրազդանի 25/02 ընտրատեղամասի նախագահը ճնշումներ է գործադրում լրագրողների նկատմամբ
Իրավունք
Հրազդանի 25/02 տեղամասից լրագրող Կարեն Թովմասյանը հայտնում է, որ տեղամասի ղեկավարը` Գ. Միքաելյանը, պարբերաբար ճնշում է գործադրում լրագրողների վրա:
Հիշեցնենք, որ Հրազդանում այսօր տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ, որին մասնակցում են Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանն ու Հրազդանի գործող քաղաքապետ, Հանրապետկան կուսակցության անդամ Արամ Դանիելյանը:
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբից պարբերաբար ահազանգեր են ստացվում ընտրակեղծիքների վերաբերյալ: Ինչպես հաղորդում են Լուրեր.com-ի՝ Հրազդանում գտնվող լրագրողները, արձանագրվել են Ընտրական օրենսգրքի մի շարք խախտումներ, որոնց մասին տեղեկացրել ենք ավելի վաղ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում