Հրազդանում անջատել են 25/03 ընտրատեղամասի լույսերը (լրացված)
Իրավունք
Հրազդանի 25/03 ընտրատեղամասում 15 րոպեով անջատել են լույսերը: Ընտրախախտումների մասին դեռևս չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր Հրազդանում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ, որին առաջադրվել են Կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանն ու Հանրապետական Արամ Դանիելյանը: Ողջ օրվա ընթացքում Հրազդանից ահազանգեր են ստացվել ընտրակեղծիքների վերաբերյալ:
Ընտրատեղամասերը 20:00-ին փակվել են, այժմ սկսվել է ձայների հաշվարկի գործընթաց:
Հ.Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 25/4 տեղամասը ևս հոսանքազրկվել է: Հենց այդ պահին տեղամասի մոտ ոստիկանների մեծ կուտակում է եղել: Սասուն Միքայելյանի վստահված անձ Զոյա Թադևոսյանը կարողացել է քվեատուփը պահել, որպեսզի լցոնումներ չկատարվեն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում