Այսօր կշարունակվի քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դատը
Իրավունք
Այսօր, ժամը 15:00–ին Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստներից մեկի՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի դատավարությունը։
Հիշեցնենք, որ յոթ երիտասարդներն այս տարվա օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ բախում էին ունեցել, որի հետևանքով էլ բերման էին ենթարկվել և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Նրանցից 6-ին ազատ էին արձակել' չբացակայելու ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանը շարունակում է կալանավորված մնալ, որովհետև մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում