Անհրաժեշտ պարզաբանում
Իրավունք
Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ ոստիկանությունը հերքել է մամուլում հրապարակված այն լուրը, թե ոստիկանության անձնագրային բաժանմունքներում քաղաքացիներին հրաժարվում են անձնագիր տրամադրել։ Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե ոստիկանության անձնագրային բաժանմունքներում քաղաքացիներին հրաժարվում են անձնագիր տրամադրել՝ անձնագրային բլանկների բացակայության պատճառով:
Տեղեկացնում ենք, որ անձնագրային բաժանմունքներում առկա են անհրաժեշտ քանակի անձնագրային բլանկներ, և քաղաքացիները կարող են սահմանված կարգով դիմել համապատասխան բաժանմունքներ ու անձնագիր ստանալ»:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ