«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը հետապնդում է բռնակալական համակարգն ամրապնդելու նպատակ. Չուգազսյան
Իրավունք
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը նպատակ է հետապնդում ամրանդելու դասական բռնակալական համակարգ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը։
Ըստ նրա, այս օրինագծով կեղծ իրավական շղարշ է ստեղծվում՝ հավաքները, հանրային միջոցառումները բանակի ուժով ճնշելու համար։
«Փորձ է արվում ժողովրդի մի մասը հակադրել մյուսին և ավարտին հասցնել բանակի՝ ժողովրդից օտարման գործընթացը», – նշեց նա։
Ըստ Չուգասզյանի՝ վարչակազմի ապազգային բնույթին այս օրինագիծն ավելացնելու դեպքում հասկանալի կլինի այն վտանգը, որի առաջ կանգնած է Հայաստանը։ Մյուս կողմից, ըստ նրա, իշխանություններն այս օրինագծի ընդունմամբ ապացուցեցին իրենց ներքին թուլությունն ու ինքնավստահության բացակայությունը։
Սարդարապատ շարժումն առաջարկում է իր լուծումը. «իրեն ընդդիմադիր համարող որևէ շրջանակ պետք է դադարեցնի իշխանության մաս լինելը, որովհետև արդեն պարզ է, որ կազինոյի դեմ խաղ չկա»։ Չուքազյանը կարծում է, որ ընդդիմությունը պետք է խաղա ոչ թե նույն՝ իշխանական դաշտում, այլ նոր դաշտ ստեղծի՝ որպես գոյություն ունեցող իշխանության հակակշիռ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ