Գողացել էր ճանապարհային երթևեկության նշանը
Իրավունք
Փետրվարի 17-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուրեն Վարոսյանին: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ նա փետրվարի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում, Սանահին-Սարահարթ թաղամասում գտնվող թիվ 12 դպրոցի մոտից գողացել է երթևեկության արագությունը սահմանափակող ճանապարհային երթևեկության նշանը: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում