Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում «Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններին ՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ «Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին 

«Արայի» սեփականատիրոջը սպանել են100 հազար դոլարի դիմաց

Իրավունք

Երեկ երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում, «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցնելով դելֆինարիումի մերձակայքում գտնվող ավտոկայանատեղի հարևանությամբ, երեխաներին տարել է դելֆինների մասնակցությամբ միջոցառում դիտելու:

Մոտ 2 ժամ անց՝ ներկայացման ավարտից հետո, մոտենալով ավտոմեքենային, Արմինեն դիմապակու վրա ծրար է հայտնաբերել: Նա սկզբում մտածել է, որ դա ինչ-որ գովազդային ակցիայի «հետևանք» է, սակայն ծրարի մեջ եղել է խտասկավառակ. «Տեսնելով դիսկը՝ նույնիսկ մտածեցի, թե ինչքան են զարգացել գովազդատուները, որ սկսել են դիսկեր տարածել»,- ասում է Արմինեն:
Սակայն ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում ոչ թե գովազդ է, այլ իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի և ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունը:

Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղևորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին:

Հատվածներ Արթուրի և Տատյանայի խոսակցությունից

Արթուրի և Տատյանա Չադենկովայի խոսակցությունից հասկացվում է նաև, որ այդ ամենում ներգրավված էՏատյանայի համադասարանցին, ում նույպես 100 հազար են մտադիր տալ (եթե դժգոհի, ավելին կտան): Եվ հենց այդհամադասարանցին էլ ասել է ինգուշների կամ դաղստանցիների մասին, ովքեր էլ ենթադրաբար պիտի իրագործեին սպանությունը:

Արթուր - Իսկ ինգուշները կարո՞ղ են թռնել Հայաստան: Ինգուշնե՞ր են, թե՞ չեչեններ, որ դասարանցիդ ասում էր:

Տատյանա - Դաղստանցիներ: Կամ ինգուշներ են, կամ դաղստանցիներ, մոռացել եմ: Չէ, նրանք սարերով են գալու:

Արթուր - Ո՞նց սարերով: Պետք է նաև զենք վերցնել, քաղաք մտնել, նայել…

Արմենը սարերում չի լինում, որ…

Տատյանա - Բնական է, նրանք սարերով… Նրանք ոչ մի սահմանում չեն երևում:

Արթուր - Արմենին սարերում հո չե՞ն սպանելու, Արմենը սարերում չի լինում…

Տատյանա - Չէ, նրանք սարերով կգան, ոչ թե օդանավով կամ այլ բանով:

Արթուր - Այսինքն' անօրինակա՞ն են սահմանը հատելու:

Տատյանա - Ոտքով, իհարկե:

Արթուր - Միևնույն է, այնտեղ մեքենա է պետք, բան է պետք:

Տատյանա - Դե դրա համար էլ այդպիսի գումար է:

Արթուր - Ուղղակի որ հետո չլինի… Չխնդրեն մեզնից' մեքենա է պետք, սա է պետք, որ էդպիսի բաներ մեզնից չխնդրեն:

Զրույցի 20-րդ րոպեից պարզ է դառնում, որ դեռևս անցյալ տարվա ձմռանը «կովկասցի այդ մարդկանց» հետ երկուտարբերակ են քննարկել: Իսկ ոմն Արթուրի մասնակցությունը և Արմեն Պետրոսյանի հետ մտերիմ լինելը ակնհայտ էդառնում, երբ Արթուրը խոսում է «ամեն ինչից տեղյակ լինելու» մասին. «Շատ բաներ կան, որ նրանք չենտրամաբանի' որտեղ է մանկապարտեզը, որտեղ վարորդը, թիկնապահը որտեղ է, ինչ է: Ինչպես ինձ համարԴաղստանում որևէ բան անելը դժվար կլինի, այնպես էլ նրանց՝ Հայաստանում»:

Արթուր - Նրանք չգիտեն չէ՞' ով է Արմենի ընկերը... Ով՝ ով, ինքդ ես
հասկանում, իսկ ես բոլորին գիտեմ…

Տատյանա - Ես ասացի' ամենալավը ճանապարհին է' Վրաստան:

Արթուր - Վրաստանո՞ւմ:

Տատյանա - Վրաստանի ճանապարհին: Այո:

Արթուր - Արդեն Վրաստանո՞ւմ, թե՞ մինչև Վրաստան:

Տատյանա - Ճանապարհին: Մինչ Վրաստանը:

Արթուր - Մինչև Վրաստա՞ն նրանք դա անեն:

Տատյանա - Այո, կարծում եմ… Կամ էլ Վրաստանում: Վրաստանում ինքը նրանց քաղաքացին չէ: Ես չեմ կարծում, որ այնտեղ որևէ մեկը խիստ լարվի:
Արթուր – Չէ՜, Վրաստանում գիտես ոնց է, ոնց որ շերիֆն է Ամերիկայում: Վրաստանում ավելի դժվար է, քան... Գիտեմ: Վրաստանում ոնց որ Դուբայում է: Հիմա էնտեղ գիտես. ոստիկանությունը ոչ կաշառք, ոչինչ… :

Արթուրը համոզում է, որ Վրաստանում ավելի դժվար է իրագործելը, որովհետև ոստիկանները խիստ են, և ամեն տեղտեսախցիկներ կան: Համենայնդեպս, Արթուրը երկուշաբթի ինֆորմացիա պետք է ստանար, որից հետո էլ ամեն ինչպետք է պարզ դառնար:

Տեսագրության մեջ հստակ երևում է, որ Արթուրի և Տատյանայի խոսակցությունը տևել է ավելի քան 2 ժամ, սակայն խտասկավառակում ձայնագրվածի տևողությունը մոտ 25 րոպե է: Հետաքրքիր է, թե զրույցի որ հատվածներն են կրճատվել:

Իբրև բնակության վայր Արթուրը «Skype»-ում նշել է ՌԴ Մոսկվա քաղաքը, չնայած նրա գրանցած տվյալները կարող են նաև կեղծ լինել: Ամեն դեպքում, այս ամենն իրավապահները կարող են պարզել և հենց Տատյանայի միջոցով նրա «Skype»-ի զրուցակցին գտնել: «Skype»-ով Արթուրի հետ կապվելու «Հետքի» փորձերն առայժմ արդյունք չեն տալիս. նա առցանց չէ:

«Հետքին» հայտնի է դարձել, որ Արմեն Պետրոսյանի «ինքնասպանությունից» ժամեր անց Տատյանան գնացել է վերջինիս Դուբայում գտնվող տուն և փորձել մտնել ներս: Սակայն նրան դա անել թույլ չի տվել Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչը, ինչի առթիվ Տատյանան նույնիսկ բողոքել է Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահներին, թե ինձ ներս չեն թողնում մահացած ամուսնու բնակարան: Սրան ի պատասխան՝ արաբ իրավապահները հարցրել են՝ իսկ ինչո՞ւ չեք գնում Ձեր ամուսնու մոտ: Վերջինս այդպես էլ չի կարողացել տուն մտնել:

Թե նախկին ամուսնու բնակարանում ինչ էր նրան պետք վերջինիս մահվանից ժամեր անց, իրավապահներն առանց դժվարության կարող են պարզել:

Հիշեցնենք՝ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին Սևան-Երևան ավտոմայրուղուց Գետամեջ տանող հողածածկ ճանապարհին կայանված «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերեցին «Արայ» ՍՊԸ-ի հիմնադիր-սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դիակը՝ քունքի մասում հրազենային վնասվածքով: Նրա աջ ձեռքին եղել է «ՏՏ» մակնիշի ատրճանակ՝ մատը ձգանին դրած:

Ավտոմեքենայի աջ նստատեղին եղել է կաշվե սև պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է բելգիական արտադրության «Բրաունինգ» տեսակի ատրճանակ' 53 փամփուշտով, «ՏՏ» տեսակի ատրճանակի 6 փամփուշտ և մեկ կրակված պարկուճ:

Նույն օրը ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» և «Ապօրինի զենք-զինամթերք կրելու» հատկանիշներով:

1988 թ. հիմնադրված «Արայ» ընկերությունը LG, Toshiba, Electrolux, Zanussi, Panasonic, Vestel, Hitachi, Phillips և մի շարք այլ ընկերությունների պաշտոնական գործընկերն է, Հայաստանում գործող վաճառքի յոթ ցանցերից բացի ներկայացված է նաև Վրաստանում և Արաբական Էմիրություններում:

Հոր՝ Արայիկ Պետրոսյանի վաղաժամ (սրտի կաթվածի պատճառով) մահվանից հետո ընտանեկան բիզնեսով զբաղվում էր վերջինիս միակ տղան՝ Արմենը, որն իր կառավարման հմտությունների շնորհիվ համարվում էր հաջողակ բիզնեսմեն: Նրա մահվանից հետո մամուլում շրջանառվող առաջին վարկածներից մեկն այն էր, որ 31-ամյա գործարարին շատ մոտ տարածությունից կրակել են, հետո սրբել ատրճանակի վրայի մատնահետքերը, այն դրել նրա ձեռքի մեջ, մատն էլ' ձգանին:

Արմեն Պետրոսյանը վերջին տարիներին հիմնականում բնակվում էր Դուբայում: Հենց այստեղ էլ 2004 թ. նա հանդիպել է նավթային ընկերություններից մեկի աշխատակից Տատյանա Չադենկովային: Համատեղ կյանքի ընթացքում 2006 թ. ծնվել է նրանց դուստրը:

Տատյանա Չադենկովայան news.am-ի հետ զրույցում նշել է, թե չի հավատում, որ Արմենը կարող էր ինքնասպանություն գործել, եթե, իհարկե, նա չի եղել ալկոհոլի ազդեցության տակ: Սակայն միևնույն ժամանակ նա պատմել է, որ տարիներ անց Արմենն իրեն ծեծել է, նրա կյանքում կանայք են հայտնվել և վերջինս սկսել է հաճախ ալկոհոլ օգտագործել: Ըստ Տատյանայի՝ արդեն 2009-ից նրանք համատեղ չեն ապրում, և Արմենը դստերն իր ձեռքից ուղղակի խլել է:

Տեղեկացնենք, որ Արմեն Պետրոսյանի մահվանից հետո կատարված համապատասխան փորձաքննությունը նրա օրգանիզմում թմրանյութի կամ ալկոհոլի առկայություն չի հայտնաբերել:

www.hetq.am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ամենադիտված