Վիեննայում ավարտվել է Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների առաջին նստաշրջանը
Աշխարհ
Վիեննայում փետրվարի 18-ին ավարտվել է Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլի առաջին նստաշրջանը. մասնակիցները հանդիպումներ կանցկացնեն երկկողմ ձեւաչափով: Այդ մասին Twitter-ի իր ակաունտում հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայքլ Մանը:
«Միջուկային ծրագրի շուրջ 3+3» խմբի և Իրանի բանակցությունների առաջին լիագումար նիստն ավարտվել է, այժմ բանավեճերը կանցկացվեն երկկողմ ձևաչափով»,-ասված է Մանի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, նախօրյակին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ, կողմերը քննարկել են առաջիկա բանակցությունները: Բացի այդ, Զարիֆը երկկողմ հանդիպում Է անցկացրել բանակցություններում ՌԴ-ի ներկայացուցիչ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ