Կիևում զանգվածային բախումների ընթացքում զոհվել է իրավապահ մարմինների 9 աշխատակից
Աշխարհ
Ինչպես հայտնում է itar-tass-ը, Կիևում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել են Ուկրաինայի իրավապահ մարմինների 9 աշխատակից: Այդ մասին փետրվարի 19-ին հաղորդել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը:
Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Կիևում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հոսպիտալացվել է հինգ լրագրող, մեկ պատգամավոր, մինչև 18 տարեկան երեք երեխա:
Ավելի վաղ հայտնի է դարձել «Վեստիի» թղթակցի զոհվելու մասին:
Գերատեսչության տվյալներով՝ «ներքին գործերի մարմինների 371 աշխատող բուժօգնության են դիմել գերատեսչական բժշկական հաստատություններ, նրանցից 349-ը հոսպիտալացվել են»: Ընդ որում` իրավապահ մարմինների 74 աշխատակից հրազենային վերքեր են ստացել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն