ԱՄՆ-ում 84-ամյա միանձնուհին բանտ կնստի բողոքի ակցիային մասնակցելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ում դատարանը երեք տարվա բանտարկության է դատապարտել 84-ամյա միանձնուհուն ատոմային զենքի դեմ բողոքի ակցիային մասնակցելու համար, որը 2012 թվականի հուլիսին կազմակերպվել էր Թենեսիի նահանգի ուրանի պահեստարանում:
Այս գործով եւս երկու ամբաստանյալներ դատապարտվել են ավելի քան հինգ տարվա բանտարկության. տեղեկացնում է BBC-ին:
Ելույթ ունենալով դատական նիստում՝ միանձնուհին հայտարարել է, որ չի զղջում արածի համար եւ ափսոսում է միայն, որ 70 տարի է անցել, նախքան ինքը որոշել է նման քայլի դիմել:
Ակցիայի մանակիցներին հաջողել է անցնել ցանկապատի վրայով եւ ներթափանցել համալիրի ամենահսկվող մասերից մեկը, որտեղ նրանք պարզել են ցուցապաստառներ՝ բողոքի կարգախոսներով, եւ կոտրել են պատի մի ոչ մեծ կտոր:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ